Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 18
Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնությունը, որը ոմանք պատմական եւ ոմանք էլ դարի համաձայնություն են անվանում, խոշոր քայլ էր միջազգային հարաբերությունների ոլորտում։
Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ խոսվում էր Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին, շեշտվում, որ այլապես Իրանը տնօրինելու է միջուկային զենքին։ Հատկանշական է նաեւ, որ Արեւմուտքի ջանքերով Իրանի դեմ կիրառված տնտեսական միջազգային սահմանափակումներն ու պատժամիջոցները եւս, կարելի է ասել, ապարդյուն անցան, քանզի այդ ընթացքում Իրանը ուրանի հարստացման ոլորտում նոր հաջողություններ արձանագրեց եւ կտրուկ ավելացրեց նաեւ կենտրոնախույս սարքերի քանակը։ Մյուս կողմից, ռմբակոծելով Իրանի միջուկային օբյեկտները եւ երկիրը պատերազմի մեջ ներքաշելն անկանխատեսելի հետեւանքներ էին ունենալու տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար, ինչի պատճառով էլ խուսափում էին այդ քայլից, թեեւ շարունակ հնչեցվում էին սպառնալիքներ։
Միջազգային ԶԼՄ—ներում ու քաղաքական շրջանակներում այժմ լուրջ քննարկման առարկա է համաձայնության ճակատագիրը։ Հոռետեսները նույնիսկ չեն բացառում, որ պատմական համաձայնությունը կմնա թղթի վրա ու կանցնի պատմության գիրկը։ Այսուհանդերձ, արեւմտյան երկրները շտապում են Իրանի հետ փոխհարաբերությունները ժամ առաջ բարելավել, որպեսզի շուրջ 80 միլիոն բնակչությամբ ու էներգակիրներով հարուստ շուկայից անմասն չմնան, անգամ, ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ—ները, լուրջ մրցակցություն է սկսվել Եվրոպայի եւ ԱՄՆ–ի ներդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Իսկ իշխանությունը առաջին հերթին ժողովրդի առջեւ պարտականություն է
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներով իր անձի հետ կապված որեւէ խնդիր չի հետապնդում։
«Ես հենց սկզբից էլ համոզված եմ եղել, որ սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանն իր անձի հետ կապված որեւէ խնդիր չի հետապնդում, եւ միշտ մտածել եմ, թե առաջիկա համապետական ընտրություններից հետո ի՞նչ են ասելու այն մարդիկ, ովքեր պնդում են, որ նա այս գործընթացը նախաձեռնել է սեփական իշխանության վերարտադրության համար։ Եվ ՀՀԿ—ի նիստի ընթացքում հանրապետության ղեկավարը փարատեց բոլոր անհանգստությունները՝ հայտարարելով, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին։ Նախագահը հայտարարել է, որ այս ամենն արվում է երկրի բարեկեցիկ ապագայի համար»,–ասել է Բաղդասարյանը։
Իշխող քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշել է, որ հուլիսի 16—ին կայացած նիստի ընթացքում իրենք մանրամասն քննարկել են նոր Սահմանադրության նախագծի հրապարակված գլուխները։
Կուսակցությունում միակարծիք են, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է լինի խորհրդարանական կառավարման եղանակով. «Սա միանշանակ նպաստելու է նաեւ մեր երկրում կուսակցությունների կայացմանը։ Ես կարող եմ վառ քաղաքական օրինակ բերել։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, բոլոր նախագահական ընտրություններից հետո մեր երկրում «քաղաքական պատերազմ» է սկսվում։ Նման բան եղել է միայն նախագահական ընտրություններից հետո։ Որեւէ անգամ խորհրդարանական ընտրու
...
Կարդալ շարունակությունը »
|
Նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի առաջին յոթ գլուխների հրապարակումից հետո բավականին լայն արձագանք եղավ թե լրատվամիջոցներում, թե քաղաքագիտական շրջանակներում եւ թե հասարակության մեջ։ Հանրության եւ ԶԼՄ—ների ուշադրությունը հիմնականում սեւեռված է նախագծի՝ կառավարման համակարգին վերաբերող գլուխների վրա։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը եւ Հրայր Թովմասյանը երեկ ասուլիսում անդրադարձան մինչեւ այժմ արտահայտված մտահոգություններին՝ հայտնելով իրենց տեսակետները։ Նրանք նախ փաստեցին, որ չեն կարծում, թե նախագիծը կատարյալ է։ Հետեւաբար, այն մաս—մաս հրապարակելը նպատակ է հետապնդում հնարավորինս շուտ հանրությանը փոփոխությունների մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ քննարկումների միջոցով առկա թերությունները բացահայտելու ու վերացնելու։
Քննարկման առարկա կարեւորագույն ուղղությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկրի կառավարումն է։ Նախագիծը սահմանել է, որ խաղաղ ժամանակներում զինված ուժերը գտնվում են կառավարության՝ որպես կոլեկտիվ մարմնի ենթակայության տակ։ Գործադիրն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը խաղաղ ժամանակատավածում՝ պաշտպանության նախարարի անմիջական ղեկավարությամբ։ Սակայն ԶՈւ ենթակայության մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավաբանորեն պատերազմական իրավիճակ է հայտարարվում։ Այդ դեպքում արդեն ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարությունն անցնում է վարչապետին, եւ նա իրավունք ունի այդ ժամանակատվածում նշանակելու ԶՈւ հրաման
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ–կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը։ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը։
Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում։
Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան–ինստիտուտում տեղ գտած նմուշներին եւ մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով։ Կորեա–Հայաստան բարեկամ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահն ընդունել է Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ—կորեական բարեկամական հարաբերություններին՝ նկատի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից բացի, կարեւորել է նաեւ կորեացի խորհրդարանականների այցելությունները Հայաստանի պատմամշակութային օջախներ, որի շնորհիվ պատգամավորներն ավելի լավ պատկերացում կկազմեն հազարամյակների պատմություն եւ հոգեւոր, մշակութային ժառանգություն ունեցող հայ ժողովրդի մասին։ Նշելով, թե տեղյակ է պարոն Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակության այցի մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Նոհ Յունգ—մինի առանձնակի վերաբերմունքի համար՝ նկատի առնելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում ներկայացված է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին։ «Ձեզ նման մարդկանց ջանքերի շնորհիվ է, որ մարդկության դեմ իրականացված ոճրագոր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|