ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 18 » Նոր որակ հայ–կորեական երկկողմ փոխգործակցությանը /Հայաստանում է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը/
13:29
Նոր որակ հայ–կորեական երկկողմ փոխգործակցությանը /Հայաստանում է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը/

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ–կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը։ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը։
Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում։
Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան–ինստիտուտում տեղ գտած նմուշներին եւ մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով։ Կորեա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Կորեան եւ Հայաստանը բախտակիցներ են այդ առումով։
Կորեա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ազգային ժողովի նախագահին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություններ» գիրքը, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը հայ–կորեական բարեկամական կապերի ամրապնդման համար Նո Յուն Մինին պարգեւատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով։
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024