ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 18 » Հիշել ցեղասպանությունը՝ կանխելով նոր դժբախտությունները
13:29
Հիշել ցեղասպանությունը՝ կանխելով նոր դժբախտությունները

Նախագահն ընդունել է Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ—կորեական բարեկամական հարաբերություններին՝ նկատի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից բացի, կարեւորել է նաեւ կորեացի խորհրդարանականների այցելությունները Հայաստանի պատմամշակութային օջախներ, որի շնորհիվ պատգամավորներն ավելի լավ պատկերացում կկազմեն հազարամյակների պատմություն եւ հոգեւոր, մշակութային ժառանգություն ունեցող հայ ժողովրդի մասին։ Նշելով, թե տեղյակ է պարոն Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակության այցի մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Նոհ Յունգ—մինի առանձնակի վերաբերմունքի համար՝ նկատի առնելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում ներկայացված է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին։ «Ձեզ նման մարդկանց ջանքերի շնորհիվ է, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները բարձրաձայնվում են ի լուր աշխարհի՝ նպատակ ունենալով ճանաչման ու դատապարտման շնորհիվ կանխել դրանց հետագա կրկնությունը»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի անցկացումը, որը, ըստ նրա, կրկին վկայում է այս հարցի նկատմամբ Կորեայի եւ նրա ժողովրդի հատուկ վերաբերմունքի մասին։
Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով՝ մեծ ցավ են ապրել Հայոց ցեղասպանության թանգարանում իրենց տեսածից ու լսածից եւ ընդգծել է, որ շատ կարեւոր է չմոռանալ տեղի ունեցածը. «Հիշել ցեղասպանությունը՝ առաջին հերթին նշանակում է կանխել ապագա դժբախտությունները»,–ասել է Նոհ Յունգ—մինը։
ՀՀ Նախագահը եւ ԱԺ Կորեա—Հայաստան բարեկամության խմբի անդամները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի ամրապնդելու եւ խորացնելու հնարավորությունները՝ կարեւորելով հաճախակի փոխայցերն ու շփումները, ինչը, նրանց համոզմամբ, նոր որակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը եւ կհամալրի հայ—կորեական օրակարգը նոր, փոխշահավետ ու հեռանկարային ծրագրերով։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Կորեայի Հանրապետությունը արդյունավետ համագործակցություն են ծավալում։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին տրամադրվող օգնության եւ տեխնիկական աջակցության համար։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024