ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 18 » Բարեփոխումները հանուն երկրի ապագայի են
13:29
Բարեփոխումները հանուն երկրի ապագայի են

Իսկ իշխանությունը առաջին հերթին ժողովրդի առջեւ պարտականություն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներով իր անձի հետ կապված որեւէ խնդիր չի հետապնդում։ 
«Ես հենց սկզբից էլ համոզված եմ եղել, որ սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանն իր անձի հետ կապված որեւէ խնդիր չի հետապնդում, եւ միշտ մտածել եմ, թե առաջիկա համապետական ընտրություններից հետո ի՞նչ են ասելու այն մարդիկ, ովքեր պնդում են, որ նա այս գործընթացը նախաձեռնել է սեփական իշխանության վերարտադրության համար։ Եվ ՀՀԿ—ի նիստի ընթացքում հանրապետության ղեկավարը փարատեց բոլոր անհանգստությունները՝ հայտարարելով, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին։ Նախագահը հայտարարել է, որ այս ամենն արվում է երկրի բարեկեցիկ ապագայի համար»,–ասել է Բաղդասարյանը։
Իշխող քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշել է, որ հուլիսի 16—ին կայացած նիստի ընթացքում իրենք մանրամասն քննարկել են նոր Սահմանադրության նախագծի հրապարակված գլուխները։ 
Կուսակցությունում միակարծիք են, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է լինի խորհրդարանական կառավարման եղանակով. «Սա միանշանակ նպաստելու է նաեւ մեր երկրում կուսակցությունների կայացմանը։ Ես կարող եմ վառ քաղաքական օրինակ բերել։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, բոլոր նախագահական ընտրություններից հետո մեր երկրում «քաղաքական պատերազմ» է սկսվում։ Նման բան եղել է միայն նախագահական ընտրություններից հետո։ Որեւէ անգամ խորհրդարանական ընտրություններից հետո այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետեւ այն ժամանակ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պայքարում էին նախագահի պաշտոնի համար, շատ լավ հասկանում էին, որ առաջիկա 5 տարիների ընթացքում քաղաքական դաշտում որեւէ անելիք չեն ունենալու, եթե պարտվեն։ Այսինքն, ամբողջ դերակատարությունը ստանձնում է հաղթող նախագահի քաղաքական ուժը՝ ինքն է ձեւավորելու իր կառավարությունը, Ազգային ժողովում էլ ունի իր մեծամասնությունը։ Այդ իսկ պատճառով նրանք դիմում էին «կացնային քաղաքականության», որ ինչ գնով էլ լինի, իշխանությունը պետք է վերցնեն։ Իսկ առաջարկվող փոփոխությունների դեպքում իրավիճակն արդեն փոխվում է։ Այսինքն, քաղաքական ուժերին հնարավորություն է տրված ժողովրդի կողմից ընտրության արդյունքում ձեւավորել խորհրդարան, որի արդյունքում արդեն իրենք կարող են ստեղծել իրենց իշխանությունը։ Կրկնում եմ, սա կուսակցությունների կայացման համար շատ կարեւոր միջոց է։ Այսինքն, արդեն ոչ թե մեկ անձի շուրջ է գնալու պայքարը, այլ քաղաքական ուժերը գնալու են պայքարի համապետական ընտրությունների եղանակով»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը դրական է գնահատում նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը, որում նա նկատում է մի շարք կարեւոր առանձնահատկություններ եւ նորություններ։ «Արմենպրեսի» հետ զրույցում պատգամավորը ներկայացրել է այդ առանձնահատկությունները եւ իր համար ընդունելի նորությունները։
«Սահմանադրության նոր նախագծով փորձ է արվում առաջին անգամ հստակեցնել հանրային իշխանության պատասխանատու դերակատարումը հանրային կյանքում։ Այսինքն, եթե մենք նախկինում խոսում էինք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եւ ասում էինք, որ պետությունը կաշկանդված է դրանցով, այսօր մենք արդեն արձանագրում ենք, որ մարդու իրավունքներով եւ հիմնարար ազատություններով կաշկանդված է հանրային իշխանությունը։ Այսինքն, ոչ թե վերացական պետությունը, այլ իշխանությունը։ Սա շատ կարեւոր դեւույթ է, որ ամրագրված է նախագծի նախնական տարբերակում»,–նշել է նա։
Նաեւ ընդգծել է, որ նախագծի հենց առաջին գլխում ամրագրվում է, որ իշխանությունը պարտավորություն է, ինչը եւս շատ կարեւոր առանձնահատկություն է. «Համաձայնեք, որ մեզանում շատ տարածված է ասել, որ իշխանությունն առաջին հերթին իրավունք է, մինչդեռ իրականում իշխանությունը հանրային կյանքի կազմակերպման հարցում ժողովրդի առջեւ ուղղակի պարտավորություն է, ապա նոր այդ պարտավորության ադեկվատ իրականացման լիազորություն կամ իրավունք։ Սա նույնպես շատ կարեւոր թեզ է»։
Պատգամավորը կարեւորում է նաեւ նախագծում սոցիալական պետություն հասկացության հետ կապված մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ շատերի մոտ սոցիալական պետությունն ասոցացվում է սոցիալիստական պետություն հասկացության հետ, եւ սոցիալական պետությանը վերագրվում է հիմնականում սոցիալական աջակցության ապահովման թեզը, մինչդեռ աշխարհում շատ երկրներ իրենց չեն հռչակում սոցիալական պետություն, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվում են սոցիալական աջակցության պետական քաղաքականությունից։ «Սոցիալական պետության առանձնահատկությունը նոր Սահմանադրության նախագծով շատ էական է։ Այն է՝ այդ պետության հիմքում ընկնելու է սոցիալական, շուկայական տնտեսական համակարգը՝ ազատ մրցակցություն եւ ապրանքների ու ծառայությունների առաջարկ—պահանջարկի արդյունավետ գնագոյացում։ Սա էլ շատ էական է։ Ընդ որում, պետք է նշել, որ սրա գլխավոր պատասխանատուն էլ հանրային իշխանությունն է»,–ասել է Խ. Հարությունյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 488 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024