ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 8 » Տարածաշրջանային նշանակության բիզնես նախագիծ /ՀՀ նախագահը ներկա էր «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի բացմանը/
15:19
Տարածաշրջանային նշանակության բիզնես նախագիծ /ՀՀ նախագահը ներկա էր «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի բացմանը/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։ 
Նախագահը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման եւ սպասարկման գործում հայրենական արտադրողների եւ օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին։
Շրջայցի ժամանակ հանրապետության նախագահին ներկայացրեցին, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով եւ եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին։ Պահեստային համալիրը բաղկացած է 45 հազար պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5 հազար քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4 հազար 500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից եւ 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից։ 
Կենտրոնի բացման արարողությանը ներկա հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզի» նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին եւ միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձեւաչափով, ինչի շնորհիվ հայկական արտադրական եւ առեւտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաեւ շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան։ Ժամանակակից մրցունակ բիզնեսի եւ տարածաշրջանային նշանակության յուրահատուկ ներդրումային այս նախագիծը, ըստ նրանց, հաջող օրինակ է, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսական գրավչության վրա՝ նպաստելով Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը։
Ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ    լոգիստիկ կենտրոնի բացումը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին կրճատել ծախսերը՝ սեփական միջոցներն ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական եւ առեւտրային ենթակառուցվածքներ։
Ընկերության ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրին, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզը» արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական եւ միջազգային ընկերությունների՝ բեռների պահատվության, պահեստային մշակման բոլոր տեսակների, փաթեթավորման, հասցեներով առաքման եւ մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ։
«Նախագծի մեկնարկը Հայաստանի տնտեսության համար պատմական իրադարձություն է, որը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը։ Շնորհիվ մեր երկրի յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նրա անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ ընկերությունը նոր հնարավորություններ է ընձեռում Ասիայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից դեպի Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, ԵՄ երկրներ եւ հակառակ ուղղությամբ լոգիստիկայի իրականացման համար։ Նախագծի իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,– ասաց Վ. Պետրոսյանը։
Նա փաստեց՝ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզը» մեծամասամբ ներդրումային նախագիծ է, որն ապացուցում է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու հեռանկարայնությունը։ Հայաստանն արտադրության եւ արտահանման ոլորտում տնտեսական աճի եւ զարգացման մեծ ներուժ ունի, որի իրականացման համար կարեւոր են ընկերության ընձեռած հնարավորությունները. «Համաշխարհային փորձը վաղուց է ապացուցել, որ 3PL օպերատորի հետ համագործակցության արդյունավետությունը լոգիստիկ գործընթացների եւ ենթակառուցվածքների աուտսորսինգը դարձել է համաշխաշխարհային բիզնեսի անբաժանելի մասը։ Լոգիստիկ կենտրոնի բացումը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին կրճատել ծախսերը՝ սեփական միջոցներն ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական եւ առեւտրային ենթակառուցվածքներ։ Նման ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս, որպեսզի տնտեսությունում գործող ցանկացած սուբյեկտ, ով գործ ունի ապրանքների արտադրության հետ, ավելի ռացիոնալ կարողանա կառավարել իր ապրանքային պաշարները»։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ նման ենթակառուցվածքներ օգտագործելով՝ բիզնեսը կարող է ունենալ խնայողություններ, որոնք կուղղվեն արտադրական հզորությունների ավելացմանը, այլ ոչ թե պահեստների կառուցմանը եւ լրացուցիչ այլ ծախսերի։ Գործարարի համար դա ավելի ձեռնտու է. օգտագործելով «Ուրբան լոգիստիկ սերվիսիզի» պահեստային հզորությունները՝ նրանք տարբեր նոր ծառայություններ են ստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ պետությունը ողջունում է նման ենթակառուցվածքների ստեղծումը։ Նրա կարծիքով՝ ապրանքների շրջանառության մեջ սա խիստ կարեւոր տարր է, որը կարող է նպաստել ապրանքների ցածր ինքնարժեքի ձեւավորմանը։
«Այս կարգի ծրագրերը համահունչ են Հայաստանի ընդունած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերության ճյուղերի զարգացման ռազմավարությանը։ Այստեղ է ձեւավորվում այն մշակույթը, որ ապրանքները Հայաստանից կարտահանվեն արդեն այլ կարգավիճակով՝ ժամանակակից փաթեթավորված եւ ձեւավորված։ Վստահ եմ՝ կենտրոնը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության ինտեգրմանը»,–նշեց նախարարը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024