ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 7 » Բաղրամյանը կրկին «պողոտա» է /Ոստիկանների «փափուկ» օպերացիայի արդյունքում/
14:02
Բաղրամյանը կրկին «պողոտա» է /Ոստիկանների «փափուկ» օպերացիայի արդյունքում/

Անցած ոչ աշխատանքային օրերին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիան շարունակվել է։
«Բաղրամյան պողոտան չենք բացելու մինչեւ մեր երեք պահանջները չկատարեն»,–հայտարարել էր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։
Նա նշել էր, որ եթե երկուշաբթի օրը մինչեւ 21.00—ն պահանջներից մեկը չիրականանա, սկսում են մեկ քայլ առաջ ակցիան։ Եվ ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու աղբամաններով կառուցված բարիկադները դեպի նախագահական նստավայր. «Մենք առաջ ենք գնալու խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավերներ նետող քայլերով։ Հակառակ դեպքում կմնանք քչերով։ Ու կասկածի տակ կդնեն մեր վճռականությունը»։
Սակայն ոստիկանությունը երեկ կեսօրին սկսեց Բաղրամյան պողոտան բացելու օպերացիան։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո Բաղրամյան պողոտան կրկին երթեւեկելի դարձավ։ 
Ոստիկանությունը նախապես հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթեւեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթեւեկելի հատվածից հեռացնելու միջոցով եւ ընդգծել, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում եւ չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին։ 
Հայտարարությունից հետո ոստիկաններն իրենց վերապահված լիազորությունների գործադրման միջոցով ապամոնտաժել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները, հեռացրել ցուցարարներին, իսկ դիմադրություն ցույց տվողները բերման են ենթարկվել։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին, որ իրենց շատ լավ են պահել որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ. «Հաղթանակը բոլորինս է, հավաստիացնում եմ, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը որեւէ հետապնդում չի իրականացնի, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են»։
Ցուցարարները ոստիկանության մեքենաներով, նրանց աջակցությամբ, նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օգնությամբ իրենց իրերը տեղափոխել են Ազատության հրապարակ՝ այնտեղ շարունակելու ցույցը եւ որոշելու հետագա մարտավարությունը։
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա նրանք կարճ ժամանակում հայտնվել են ազատության մեջ։
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով, Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել 46 քաղաքացի. «Նրանցից 6 անչափահասներն անմիջապես ազատ են արձակվել։ Մնացած 40 քաղաքացիները նույնպես ազատ են արձակվել»։Երեւանի Ազատության հրապարակում երեկոյան հավաքված ցուցարարները հարթակից խոստովանել են, որ նրանք ինքնակազմակերպման եւ հետագա քայլերը հստակեցնելու խնդիր ունեն։ Ուստի որոշել են այդ հարցի շուրջ հանրային քննարկում կկազմակերպել։
Երկարատեւ քննարկումից հետո հայտարարվել է, որ հաջորդ հանրահավաքը կկայանա հինգշաբթի օրը։ Այնուհետեւ ուշ երեկոյան որոշվել է իրազեկման երթ անցկացնել քաղաքում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դուրս գալ Ազատության հրապարակից։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ ցուցարարները պարտավոր են երթի անցկացման օրվանից 7 օր առաջ իրազեկել համապատասխան լիազոր մարմնին։
Ի դեպ, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8—ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Տուգանքը նախատեսվում է 14 տարբեր որոշումներով, որոնցից 13—ով ՀԷՑ—ը կտուգանվի 5 միլիոն դրամով, մեկով՝ 10 միլիոն դրամով։
Ըստ հանձնաժողովի լրատվական ծառայության, տուգանքները կիրառվել են, քանի որ ՀԷՑ—ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաեւ նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս՝ պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի, պահանջել է նաեւ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 464 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024