ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 13:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Սահմանադրության նախագիծը պատրաստ է /Մանրամասնում է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը/
09:30
Սահմանադրության նախագիծը պատրաստ է /Մանրամասնում է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը/

Հուլիսի 13—ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական՝ 1–7—րդ գլուխները եւ մինչեւ հուլիսի 15—ը կհրապարակվեն։ Այդ մասին «Panorama.am»—ին տեղեկացրել է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
Նա տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4–7—րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները եւ նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել։
Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7—ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Իսկ երեկվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին. «Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ»։ Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն։
Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչեւ հուլիսի վերջը, կներկայացվի հանրապետության նախագահին եւ եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին։
«Իսկ թե ինչքան կտեւեն Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել։ Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր։ Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել։ Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ»,–նկատել է նա։
Հարցին, թե կառավարման համակարգի վերաբերյալ ի՞նչ վերջնական մոտեցում է հայտնել մասնագիտական հանձնաժողովը, Գ. Ղազինյանը պատասխանել է. «Նախագիծը պատրաստվել է կառավարման, այսպես կոչված, խորհրդարանական մոդելի հիման վրա, որովհետեւ ամեն ինչ՝ ինչպես է կառավարություն կազմվում, ինչպես է խորհրդարան ընտրվում, ինչպես են դատական ատյաններ ձեւավորվում, պայմանավորված է խորհրդարանական մոդելով։ Սահմանադրության մեջ ձեւավորվել են սկզբունքային մոտեցումներ, այսինքն՝ լինելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, խորհրդարանում մեծամասնություն ստացող քաղաքական ուժը ձեւավորելու է կառավարություն՝ վարչապետի գլխավորությամբ։ Արդեն իսկ համամասնական ցուցակում պետք է նշվի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այսինքն խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Վարչապետ դառնալու համար չկան եւ չեն կարող լինել սահմանափակումներ։ Դա նախագահի ընտրություն չէ։ Խոսքը վերաբերում է քաղաքական ուժին. եթե հանրությունը վստահում է տվյալ քաղաքական ուժին, եւ դա էլ ստանում է մեծամասնություն, ապա ինքն ազատ է նախագահ ընտրելու հարցում՝ ում կցանկանա, վարչապետի հարցում։ Եթե չի վստահում հանրությունը, ուրեմն հաջորդ անգամ քվե չեն ստանում եւ, բնականաբար, չեն կարող մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Այսինքն՝ հանրության տված քվեների քանակն է որոշիչ. եթե քաղաքական ուժը կամ ուժերի դաշինքը ստանում է հանրության վստահությունը, ապա մեծամասնություն կազմում են։ Հետեւաբար, սահմանափակումներ չեն կարող լինել, թե ում՝ ԱԺ նախագահ, ում՝ վարչապետ։ Անձերի վրա կենտրոնանալ պետք չէ»։
Դիտարկմանը, թե Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա, Ղազինյանը նկատել է, որ դա արդեն օրենքի կիրառության դաշտում է. «Հասարակությունն ինքը թող մտածի, որոշի կամ իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ այլն։ Դա մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ»։
Բացի կառավարման մոդելի փոփոխությունից, ի՞նչ հեղափոխական փոփոխություն է առաջարկում նոր Սահմանադրությունը հարցին Ղազինյանը պատասխանել է. «Այդպես կարելի է գնահատել նաեւ դատական համակարգի՝ դատարանների եւ դատարանների բարձրագույն խորհրդի հետ կապված հարցերի լուծումը, որը, իմ կարծիքով, նույնպես սկզբունքային նշանակություն ունի՝ դատարանների անկախության ապահովման, նրանց արդյունավետ գործունեության եւ հանրային հաշվետվողականության համար։ Դատարանների եւ արդարադատության խորհուրդ, որը հետագայում կոչվելու է Դատարանների բարձրագույն խորհուրդ, երկու ինստիտուտների մասով սկզբունքային փոփոխություններ են սպասվում, որոնք կոչված են ապահովելու դրանց գործունեությունը»։
Մեկնաբանելով պնդումները, թե Սահմանադրության բարեփոխումները իշխանության վերարտադրության համար են արվում, Ղազինյանն ասել է, որ մասնագիտական հանձնաժողովի առջեւ խնդիր է դրված եղել մշակել այնպիսի մոդել, որը արդյունավետ կերպով կնպաստի երկրի զարգացմանը. «Մենք առաջարկում ենք, թե դա ինչքանով կնպաստի կամ կխանգարի՝ պարզ չէ։ Մեր երկրի նման զարգացող երկրներում ցանկացած իշխանության համար առանձնապես դժվարություն չէ որեւէ ձեւ գտնել…այսինքն մոդելը, կառավարման ձեւը որեւէ խոչընդոտ չէ վերարտադրվելու մեխանիզմներ գտնելու համար։ Այնպես որ դրա վրա ֆիքսվել պետք չէ։ Կարող եք, եթե լավ ընդդիմություն եք, ձեւավորեք լավ քաղաքական ուժ կամ դաշինք, լավ գաղափարախոսության վրա հիմնված եւ կառավարման նոր մոդելի պայմաններում, առաջադրվեք, հետեւեք, որ ընտրությունները լավ անցկացվեն, օբյեկտիվ արդյունքներ լինեն, եկեք իշխանության»։
Մասնագիտական հանձնաժողովի ներսում կառավարման մոդելի փոփոխությունը միանշանակ չի ընդունվել, եւ, Գ. Ղազինյանի փոխանցմամբ, կան վերապահումներ, եղել են մասնագիտական վեճեր. «Այնպես չէ, որ բոլորը 100 տոկոսով պետք է կողմ լինեին։ Եթե մարդիկ իրենց մասնագետ են համարում, անկախ իրենց կարգավիճակից, կարող են տարբեր կարծիքներ ունենալ, այնտեղ բոլորն էլ իրենց ոլորտի մասնագետն են»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024