ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Հայաստանը ճիշտ ուղու վրա է /Իսկ Ֆրանսիայում այսօր նշվում է ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը/
16:43
Հայաստանը ճիշտ ուղու վրա է /Իսկ Ֆրանսիայում այսօր նշվում է ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը/

Հայ—ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։ Նա որպես թարմ օրինակ նշեց Ֆրանսիայի նախագահ Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին։
Դեսպանի խոսքով, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների օրակարգը ընդգրկուն է։ Նա տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ եւս երկու խոշոր միջոցառում կա. «Հոկտեմբերի կեսին Երեւանում կհավաքվեն ֆրանկոֆոն երկրների նախարարները, իսկ նոյեմբերին կկայանա հայ—ֆրանսիական երկրորդ գործարար համաժողովը»։
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, դիվանագետն ասաց, որ Ֆրանսիան Հայաստանը կայունացման բեւեռ է համարում տարածաշրջանում։
«Փարիզը որպես համանախագահող ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Համանախագահող երեք երկիրն էլ ներդաշնակ են աշխատում։ Ֆրանսիան լիակատար հանձնառություն ունի որպես համանախագահող՝ գտնելու հակամարտության լուծման բանակցված, փոխընդունելի տարբերակ»,–նշեց դեսպանը։
Ֆրանսուա Շարպանտիեն ուշադիր հետեւել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաներին։ Նա գործընթացը դիտարկում է ժողովրդավարության տրամաբանության շրջանակում. «Նորմալ է, որ ժողովրդավարական երկրում ինչ— որ բանի հետ չհամաձայնող մարդիկ բողոք են արտահայտում։ Մյուս կողմից նորմալ է նաեւ, որ պետական լիազոր մարմինները միջամտում են հասարակական կարգն ապահովելու համար»։
ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ ժողովրդավարության ամրապնդման առումով Հայաստանը ճիշտ ուղու վրա է. «Այս արժեքը կարեւորագույնն է ազատություն, հավասարություն, եղբայրություն քարոզող երկրի համար»։
Այսօր Ֆրանսիայի ազգային տոնն է, որի գլխավոր խորհուրդն, ըստ դեսպանի, հենց ժողովրդի կամքի գերակայությունն է, որի շնորհիվ Ֆրանսիան 1789—ին դարձավ հանրապետություն։
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024