ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 14 » Համաձայնությունը կայացել է /Հունաստանը կմնա եվրոգոտում/
16:43
Համաձայնությունը կայացել է /Հունաստանը կմնա եվրոգոտում/

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եվրոգոտու ղեկավարությանը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք հաշվի են առնում Եվրամիության շատ պահանջներ, սակայն ԵՄ—ում անվստահություն կար այդ առաջարկությունների նկատմամբ, քանի որ առաջնորդներից շատերը, նախեւառաջ՝ Անգելա Մերկելը, պահանջում էին երաշխավորել խոստացված բարեփոխումների իրականացումը։
Եվրոգոտու երկրների առաջնորդները 17 ժամ Բրյուսելում վարել են լարված բանակցություններ՝ փորձելով համաձայնեցնել Հունաստանին վարկեր տրամադրելու պայմանները։
Ի վերջո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Բրյուսելում բանակցությունների ընթացքում հաջողվել է գտնել Հունաստանի ֆինանսական ճգնաժամի փոխզիջումային լուծում։ «Հունաստանի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Աթենքին մնալ եվրոյի գոտում»,–հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Համաձայնագիրը թույլ է տալիս Հունաստանին մնալ եվրոգոտում։ Դա մեր նպատակն է եղել»,–ասել է նա՝ բացատրելով, որ պայմանավորվածությունը հնարավոր է դարձել՝ Փարիզի եւ Բեռլինի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ 
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ առաջարկվող օգնության ծավալը կարող է հասնել 82—86 մլրդ եվրոյի՝ մինչեւ 3 տարի ժամկետով։ Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ «եվրախումբը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համաձայնության գալ լրացուցիչ միջոցների շուրջ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ տեղեկացրել է, որ միաձայն համաձայնություն է կայացվել Հունաստանին եվրոպական կայունացման մեխանիզմի (European Stability Mechanism, ESM եվրոգոտու երկրների ֆինանսական կայունացման մշտապես գործող հիմնադրամի) շրջանակում ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ Հունաստանում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հարցում։ «Եվրագագաթնաժողովը միաձայն համաձայնության հասավ։ Մեզ հաջողվեց խուսափել «Grexit»—ից (Հունաստանի ելքը եվրոգոտուց)»,–Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը։
«Իրադրությունը Հունաստանում շատ լարված է, Հունաստանի շահերից է բխում այս բոլոր քայլերը կատարելը։ Ես պատճառ չունեմ կասկածելու ընդունված ծրագրի հարցում, օրենքներն արդեն պատրաստ են։ Կարծում եմ՝ վստահությունը կարող է վերականգնվել»,–հայտարարել է Անգելա Մերկելը։
Նրա խոսքով՝ հունական բանկերի վերակապիտալավորման համար կհատկացվի 25 մլրդ եվրո։ Արդյունքում բանկերը կսեփականաշնորհվեն։ Այդ գումարները կծախսվեն միջազգային վարկատուների հսկողության ներքո։
«Սա ծանր պայքար էր, այժմ մեզ բարդ որոշումներ են սպասվում,–հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։–Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այդ որոշումների համար, որպեսզի կանխենք Եվրոպայի պահպանողական շրջանների ամենածայրահեղ ծրագրերի իրականացումը։ Մենք կարողացանք խուսափել եվրոգոտուց դուրս գալուց։ Մեզ հաջողվեց վերակազմավորել պարտքը եւ ապահովել միջնաժամկետ ֆինանսավորում։ Հունաստանը կշարունակի պայքարը, որպեսզի ունենա հնարավորություն՝ վերականգնելու աճը»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 493 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024