ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 28 » Ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը
13:49
Ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25—ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ գեներալ—գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ—ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաեւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ։

***
Հուլիսի 25—ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ բոլոր հնարավոր ոլորտներում ձեւավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական։
Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ եւ արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում։
Կարեւորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաեւ Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության եւ անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջեւ փորձի, ինչպես նաեւ կարծիքների եւ մոտեցումների փոխանակման համար։
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որպես միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի, կատարած աշխատանքի համար՝ վերջինիս մաղթելով հաջողություններ եւ նորանոր բարձունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024