ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 18:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 31 » ՀԱԷԿ—ի սարքերի ձեռքբերումը՝ անմիջապես արտադրողներից /Սա անհրաժեշտ է անվտանգ շահագործման տեսակետից/
13:34
ՀԱԷԿ—ի սարքերի ձեռքբերումը՝ անմիջապես արտադրողներից /Սա անհրաժեշտ է անվտանգ շահագործման տեսակետից/

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության կողմից անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ համարվող անձանցից գնման ենթակա սարքերի, սարքավորումների, նրանց պահեստամասերի եւ նյութերի ցանկը։ Կառավարությունը սահմանեց նաեւ, որ ՀԱԷԿ—ի կողմից սարքավորումների ձեռքբերումը իրականացվելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու։
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է այսպես արվում, նախ ասենք, թե ինչ կարգի սարքավորումների մասին է խոսքը։ Դրանցից են, օրինակ, ռեակտոր ՋՋԷՌ—440–ին սպասարկող սարքավորումները, այդ թվում՝ գլխավոր շրջանառու պոմպային ագրեգատը, գլխավոր կոնտուրի փակիչ սողնակը, ճնշման կոմպենսատորը, ռեակտորի նեյտրոնային հոսքի հսկման համակարգը, ռեակտորի վթարային կանգնեցման ընթացքի ղեկավարման վահանակը, հիդրավլիկ մեղմացուցիչները, շոգեգեներատորի, գլխավոր շրջանառու պոմպի եւ գլխավոր կոնտուրի փակիչ սողնակի գլխավոր անջատատեղի հիդրավլիկ պտուտակահանները։ Եվ, ընդհանրապես, բարձր, միջին, ցածր եւ շատ ցածր ռադիոակտիվության թափոնների սարքերն ու սարքավորումները։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «ՀԱԷԿ»—ի շահագործման համար անհրաժեշտ որոշակի սարքավորումներն իրենց բնույթով եզակի են, մշակված են միայն ՀԱԷԿ—ի եւ այն բնակլիմայական պայմանների համար, որտեղ այդ սարքավորումները շահագործվում են։ Սարքավորումների գծագրերն ու նախագծերը պատկանում են կոնկրետ արտադրողների՝ բացառապես հեղինակային իրավունքով։ Գնումը կարող է իրականացվել միայն այդ արտադրողներից կամ վերջիններիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից, քանի որ նրանք են այդ սարքերի եւ սարքավորումների բացառապես միակ արտադրողները։ «ՀԱԷԿ»—ի գործունեության համար սարքերի ու սարքավորումների ձեռքբերումը եւ փոխարինումը այլ արտադրողների կողմից արտադրված համարժեք սարքավորումներով առաջացնում է շեղում «ՀԱԷԿ» ՓԲԸ—ի նախագծից, ինչի հետեւանքով անհրաժեշտություն է առաջանում նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ եւ այդ փոփոխությունները համաձայնեցնել միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ, ինչն իր հերթին առաջացնում է ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակային խնդիրներ»,—ասաց նախարարը։
Դրա համար էլ որոշվեց, որ սարքերն ու պահեստամասերը ձեռք կբերվեն անմիջապես արտադրողներից կամ նրանց միակ ներկայացուցիչ հանդիսացող անձանցից։ «Սա հնարավորություն կտա բարձրացնել կայանի հուսալի եւ անվտանգ շահագործման մակարդակը, ինչի արդյունքում կնվազի անկանխատեսելի վթարների ռիսկը»,—շեշտեց Երվանդ Զախարյանը։
Ի դեպ, տվյալ սարքերի, սարքավորումների տեսակարար կշիռը, «ՀԱԷԿ» ՓԲԸ—ի տարեկան գնումների պլանում, առանց վառելիքի արժեքի, կազմում է 16 տոկոս՝ կախված տվյալ տարում պլանային վերանորոգումների ծավալներից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 189 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019