ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 1 » Երկխոսություն եւ համատեղ աշխատանք /Սա է խնդրի լուծման տրամաբանական ճանապարհը/
09:22
Երկխոսություն եւ համատեղ աշխատանք /Սա է խնդրի լուծման տրամաբանական ճանապարհը/

Անցած հանգստյան օրերին Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ հավաք էին անցկացնում էլէներգիայի սակագնի բարձրացումից դժգոհ ցուցարարները, դարձյալ մարդաշատ էր։ Մի կողմից ոստիկանության ուժերն էին, որոնք հսկում էին հասարակական կարգը, մյուս կողմից՝ ցուցարարները, որոնք պահանջում էին կասեցնել վերոնշյալ որոշումը։ 
Շաբաթ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հանգամանորեն անդրադարձել է խնդրին եւ առաջարկներ արել։
«Ոչ թալանին» նախաձեռնությունը խոստացել է քննարկել նախագահի այս հայտարարությունը եւ կայացնել որոշում իրենց հետագա քայլերի վերաբերյալ։
Հաջորդ օրը ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ ոստիկանությունը մինչ այդ պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը։ Սակայն հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից հստակ քայլեր են նախանշվել եւ, ընդառաջ գնալով ցուցարարների պահանջին, կիրականացվի միջազգային աուդիտ, եւ սակագնի բարձրացումը չի խփի քաղաքացիների գրպանին, առաջարկվել է ազատել Բաղրամյան պողոտան, դադարեցնել անօրինական հավաքը եւ չհարկադրել ոստիկանությանը ուժ կիրառել։
Նախաձեռնության կազմակերպիչների մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, դիմելով մասնակիցներին, նշել է, որ այս փուլում իրենք գրանցել են առաջին հաղթանակը եւ կոչ է արել մասնակիցներին լքել Բաղրամյան պողոտան ու պայքարը շարունակել Ազատության հրապարակում՝ առիթ չտալով ոստիկանությանը ուժ կիրառելու։ Նախաձեռնության առաջնորդը առաջինն է լքել պողոտան՝ իր համախոհների հետ շարժվելով Ազատության հրապարակ, որտեղ պիտի անժամկետ նստացույց սկսեին եւ քննարկեին հետագա քայլերը։
Սակայն ակցիայի մասնակիցների մի մասը առաջարկը չի ընդունել, պնդելով, որ պետք է մնալ Բաղրամյան պողոտայում եւ հասնել այն բանին, որ  չեղարկվի թանկացման որոշումը։ Այնուհետեւ մերթ ընդ մերթ սկսել են հնչել քաղաքական բնույթի կոչեր, թեեւ հավաքի առաջին շարքերում կանգնածները փորձել են հակադարձել դրանց՝ ասելով, որ պետք չէ քաղաքականացնել իրենց կոչերը։
Ոստիկանությունը վերստին զգուշացրել է, որ կդիմի գործողությունների, եթե ցուցարարները խանգարեն հասարակական կարգը։ Մի պահ մթնոլորտը շիկացած էր, եւ այստեղ ոստիկանության ու ցուցարարների միջեւ կենդանի պատ կազմած որոշ պատգամավորներ, հասարակական եւ մշակույթի գործիչներ փորձել են լիցքաթափել վիճակը՝ թույլ չտալու բախում։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է։
Տարածվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով նա կոչ է անում ընդառաջ գնալ ՀՀ նախագահի՝ իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված քայլերին եւ չանտեսել հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը՝ առաջին պլան մղելով անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ. «Բաղրամյան պողոտայում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»։
Ողջունելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների որոշումը՝ նա նկատել է, որ այդ երիտասարդները իրավագիտակցության բարձր որակներ դրսեւորեցին, որը բխում է եւ հասարակության, եւ պետության շահերից։
«Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը երկխոսության եւ համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, եւս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը»,–ասել է վարչապետը։
Նա միաժամանակ անթույլատրելի է համարել ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. «Նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին եւ արժանի են ամենամեծ հարգանքի»։
Այդ ընթացքում Ազատության հրապարակում հավաքվածները կրկին խնդրել ու հորդորել են Բաղրամյան պողոտայում մնացածներին իջնել իրենց մոտ՝ նշելով վերջիններիս դիրքորոշման անհեռանկարայնությունը։
Երեկ առավոտյան ոստիկանությունը պահանջել է ցուցարարներից «Սանիտեք» աղբահավաք ընկերությանը հանձնել նրա աղբամանները, որոնք ցուցարարների համար ծառայում են որպես բարիկադներ։ Ցուցարարները հրաժարվել են։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աղբամանները պաշտպանող երիտասարդներին հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ։
Ցերեկը ե՛ւ Բաղրամյան պողոտայում, ե՛ւ Ազատության հրապարակում սակավամարդ էր։ Հետմիջօրեին Բաղրամյան պողոտայից մեկնարկել է մի խումբ երիտասարդների իրազեկման երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ նպատակ ունենալով համաքաղաքացիներին իրազեկել իրենց քայլերի ու նպատակների մասին։
Երեկոյան կողմ Բաղրամյան պողոտա են ժամանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Վ. Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոչինչ չեն ուզում նախաձեռնել, եւ հույս ունեն, որ ցուցարարներն ինքնուրույն կհեռանան Բաղրամյան պողոտայից։
Նշենք, որ երեկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը եւս իր մտահոգությունն է արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ «Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետեւեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին։ Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները»,–ասել է Արամ Ա կաթողիկոսը։
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեկ իր տարածած հայտարարությամբ հակադիր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ է արել։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024