ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 9 » Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն /Բյուրականի աստղադիտարանին անհրաժեշտ է աջակցություն/
15:17
Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն /Բյուրականի աստղադիտարանին անհրաժեշտ է աջակցություն/

Հայաստանը տարածաշրջանային հզոր աստղագիտական կենտրոն դարձնելու համար Բյուրականի աստղադիտարանին անհրաժեշտ է ծանրակշիռ պետական աջակցություն։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ «Ինձ համար բոլորովին էլ անակնկալ չէր Բյուրականի աստղադիտարանը մեր տարածաշրջանի կենտրոն հռչակելու որոշումը, քանզի մեր աստղադիտարանը իր հիմնադրման օրվանից եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն վերջին քսան տարիների ընթացքում Բյուրականի աստղադիտարանի հյուրատունը հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, լուծված չեն տարածքի անվտանգության հարցերը։ Եթե մենք ուզում ենք դառնալ հզոր տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ապա մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք ցանկացած հարցում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա։
Իր հերթին Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար եւ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը նկատեց, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հունիսի 3—ին Միջազգային աստղագիտական միության կողմից տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելու որոշումը ավելի շատ քաղաքական իրադարձություն է, քան գիտական։ «Ցավալի է, բայց փաստ. Հայաստանը ոչ մի այլ ասպարեզներում տարածաշրջանային կենտրոն չի հռչակվում տարածաշրջանում մուսուլմանական երկրների առկայությամբ եւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված։ Երբ մենք իրականացնում էինք այս հայտի ձեւավորման աշխատանքները, մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց ստանալ աջակցող նամակներ մեր հարեւան երկրներ Վրաստանից եւ Իրանից»,–հայտնեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց հայտի մեջ նշված 20 պատճառաբանությունները, թե ինչու հենց Հայաստանը պետք է լինի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, շատ ուժեղ փաստարկներ հանդիսացան Միջազգային աստղագիտական միության վերջնական որոշման համար (հայտը քննարկվում էր շուրջ երեք տարի)։ «Մեր հաղթանակում քիչ դեր չխաղաց նաեւ մեր պանծալի, աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի միջազգային հեղինակությունը, ինչպես նաեւ Բյուրականի աստղադիտարանի վերջին տարիների գործունեությունը (նշանավոր ձեռքբերում է հատկապես «Հայկական վիրտուալ աստղադիտարանի» ստեղծումը)»,–պարզաբանեց Արեգ Միքայելյանը։
Նա նկատեց, որ ընթացիկ տարվա օգոստոսի կեսերին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Բյուրականի աստղադիտարանի եւ Միջազգային աստղագիտական միության միջեւ կնքվելու է Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հռչակումը հավաստող համագործակցության պայմանագիր։ «Այդ պայմանագիրը կնքվելու է հինգ տարի ժամկետով՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ։ Որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն մենք պետք է համագործակցենք մեր հարեւան երկրների հետ, որոնց ուղարկել ենք համապատասխան հրավեր—նամակներ։ Բացի այդ, մեզ հետ պատրաստ են համագործակցել նաեւ ինչպես միջինասիական տարածաշրջանի, այնպես էլ արաբական երկրները»,–հայտնեց Միքայելյանը՝ շեշտելով, որ Բյուրականի աստղադիտարանում բացվելու է «Աստղագիտությունը զարգացման համար» գրասենյակը, որը կոորդինացնելու է տարածաշրջանում աստղագիտության զարգացումը։ «Ինչպես ժամանակին կանխատեսում էր Վիկտոր Համբարձումյանը՝ աստղագիտությունը հետզհետե դառնում է առաջատար գիտություն, քանի որ բազմաթիվ այլ գիտություններ իրենց ուսումնասիրություններում սկսել են ավելի հաճախակի օգտագործել տիեզերական տվյալները, որոնք ստանալու համար պետք է համագործակցեն աստղագետների հետ»,–ընդգծեց Արեգ Միքայելյանը։
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 455 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024