Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման եւ լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաեւ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ—ում անցկացվող միջոցառումներին։