ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 16 » Պատասխանն անհամարժեք կլինի
15:31
Պատասխանն անհամարժեք կլինի

Եթե հակառակորդը շարունակի իր գործելաոճը

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ հրաձգային զինատեսակներից բացի նախօրեին հարավային ուղղությամբ կիրառելով նաեւ 60 մմ ականանետ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Հավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը եւ շարունակելով ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները՝ ադրբեջանական կողմը այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ։ Մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում։ Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ անդառնալի կորուստներով հղի։
Միաժամանակ ԼՂՀ ՊՆ—ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,–նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024