ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 21:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30 » Կներկայացվի հայկական ՏՏ—ի ներուժը /Տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստ/
15:42
Կներկայացվի հայկական ՏՏ—ի ներուժը /Տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստ/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, եւ հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ—ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը։ Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը եւ կտեւի 45 օր։ Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել ծրագրի հաջող իրականացումը։
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման եւ կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին։ Նշվել է, որ ՀՀ—ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված եւ նպատակային աշխատանք։ Քննարկման ընթացքում խորհրդի մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձն ու առկա հնարավորությունները։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի եւ բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը եւ կներկայացնի համապատասխան առաջարկություններ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկայում ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումներին ու ծրագրերին։ Մասնավորապես, զեկուցվել է, որ «Արմթեք—2015» ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16—17—ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ Կանցկացվեն նաեւ «ԴիջիԹեք էքսպո—2015» ցուցահանդեսը, «ԴիջիԹեք բիզնես ֆորումը», Բիզնես ինովացիոն ֆորումը եւ «Cebit—2015» միջոցառումը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024