ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 30 » Վարչապետն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրենին
15:42
Վարչապետն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ–իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Վարչապետ Աբրահամյանը եւ Ալի Սալեհ Աբադին կարեւորել են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ու առեւտրաշրջանառության ծավալների աճին։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024