ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 15:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 22 » Երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել /Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը/
13:44
Երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել /Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը/

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին եւ հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, եւ ստեղծված են լավ նախադրյալներ։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ—գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առեւտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաեւ, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առեւտրային գործընկերներից է։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։ Հանդիպմանը քաղաքական եւ տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարեւորվել է նաեւ մշակութային, գիտակրթական, ռազմական եւ մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաեւ ս.թ. ապրիլի 23—ին ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, եւս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր։
Նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ շարունակելու երկու երկրների միջեւ զարգացնել առկա համագործակցությունը եւ նպաստելու փոխգործակցության նոր ոլորտների ներգրավմանը երկկողմ հարաբերություններում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024