ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 29 » Ոչ թե լուծարում, այլ վերագործարկում /Ներկայացվել է «Նաիրիտի» հետագա շահագործման վերաբերյալ հաղորդում/
12:32
Ոչ թե լուծարում, այլ վերագործարկում /Ներկայացվել է «Նաիրիտի» հետագա շահագործման վերաբերյալ հաղորդում/

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է հաղորդում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ—ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների եւ ամփոփվել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ ներկայացվում են «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի եւ գործարանի այլ խնդիրների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, իսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, դիմել է Համաշխարհային բանկին՝ «Նաիրիտ» գործարանում աուդիտ իրականացնելու նպատակով։ Աուդիտի արդյունքները քննարկվել են հունիսի 9—ին։ Նախարարի խոսքով՝ գործարանի ֆինանսական խնդիրները նոր չեն սկսվել. դրանք սկիզբ են առել դեռեւս 1980—ականների վերջում եւ տարեցտարի ավելացել են։ 2015թ. հուլիսի 1—ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է 126 մլրդ դրամ, որից միայն 5,6 մլրդ դրամը չվճարված աշխատավարձերն են։
Պարոն Զախարյանը վստահեցրել է, որ ի տարբերություն Համաշխարհային բանկի իրականացրած հետազոտության արդյունքների եւ տված եզրակացության՝ ՀՀ կառավարությունը կարծում է, որ «Նաիրիտ» գործարանի խնդիրների լուծումը ոչ թե լուծարումն է, այլ վերագործարկումը. լուծարումը կարող է ավելի շատ ֆինանսական խնդիրներ առաջացնել, քան վերագործարկումը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել է առաջարկություններ, որոնք չեն կարող հիմք լինել կառավարության կայացրած որոշման համար։
ՀՀ կառավարությունը պետք է որոշում կայացնի Ազգային ժողովի հետ միասին։ Նրա խոսքով՝ կառավարությունը մինչեւ ամսվա վերջ կվճարի աշխատավարձերը, իսկ մնացած պարտքերը, հավանաբար, կսառեցվեն։ Այդպես ներդրողները հնարավորություն կունենան ներդրումներ կատարելու գործարանի վերագործարկման նպատակով։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է նաեւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Մարգարիտ Եսայանի ու Թեւան Պողոսյանի հարցերին, որոնք վերաբերել են «Նաիրիտ» գործարանի լուծարմանը, նախկին սեփականատիրոջ ծավալած գործունեությանը, ֆինանսական խնդիրներին ու գործարանի վերագործարկմանը։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ «Նաիրիտ» գործարանի խնդիրները կարող են լուծվել միայն ներդրողների շնորհիվ, իսկ Ազգային ժողովը նոր օրենքների միջոցով նրանց արդյունավետ աշխատանք կատարելու հնարավորություն կտա։ 
 
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024