ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 15 » Ամրապնդենք հայ–ֆրանսիական դարավոր բարեկամությունը
14:55
Ամրապնդենք հայ–ֆրանսիական դարավոր բարեկամությունը

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։
Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ—ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին։
Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսեւորումն են նաեւ վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները։
Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24—ին Երեւանում անցկացված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ եւս ընդգծեց Ձեր երկրի եւ անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։
Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ բարձր է գնահատում համանախագահների հետեւողական ջանքերը՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել եւ խորացնել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 571 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024