ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 15 » Շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը /Եվ դրա 90%—ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված/
14:55
Շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը /Եվ դրա 90%—ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված/

Սրտի հետ կապված բարդությունները զարգանում են շատ արագ, շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը եւ դրա 90%—ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսին ասաց սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը։ Նա նշեց, որ հատկապես տարեց մարդիկ, երեխաները եւ հիվանդները պետք է ուշադիր լինեն։
«Սրտի բոլոր հիվանդությունները միշտ զուգորդվում են այլ հիվանդությունների հետ, եւ դրա համար հարազատները, բարեկամները պետք է շատ զգոն, ուշադիր լինեն իրենց կողքին գտնվող տարեց մարդկանց նկատմամբ»,–ասաց նա։
Նա նշեց, որ շոգից անոթները լայնանում են, ճնշումը իջնում է, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչը բարդությունների անմիջական պատճառն է։
Ուշագնացության, ցածր ճնշման դեպքում որպես առաջին օգնություն սրտաբանը ցանկալի համարեց խմել աղի ջուր, իսկ բարձր ճնշման դեպքում ընդունել դեղորայք, իսկ չլինելու դեպքում սառը թան խմել։ Նա կոչ արեց ընդունել առողջ սնուն, չծխել, երկար ժամանակ արեւի տակ չմնալ։ Նա նաեւ կարեւորեց սրտանոթային հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը։
Սրտաբանը նշեց, որ ազգային բնութագրումից ելնելով մեզ մոտ տարածված են սրտանոթային հիվանդությունները, որոնց մի մասը նույնիսկ բացահայտված չէ, այսինքն՝ երբեմն պատահում է, որ սրտամկանի ինֆարկտ են տարել, սակայն չգիտեն այդ մասին։ «Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ ստուգվեն։ Սրտանոթային համակարգի համար այս սեզոնը կարծես քննություն լինի»,–ասա նա։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024