ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Ստեղծվել է նախաձեռնող խումբ /Պետք է զերծ մնալ զայրույթից ու չափավորել էնտուզիազմը/
16:49
Ստեղծվել է նախաձեռնող խումբ /Պետք է զերծ մնալ զայրույթից ու չափավորել էնտուզիազմը/

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցի մասնակիցները երեկ նոր նախաձեռնող խումբ են ստեղծել, որը համակարգելու է մյուս խմբերի աշխատանքը նստացույցի վայրում։ Այդ մասին հայտնել է ցուցարարներից Նարեկ Այվազյանը։
Մասնավորապես, ստեղծվել են արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական եւ ֆինանսատնտեսական խմբեր։ Կարող են ստեղծվել նոր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը մեկական անդամ կունենա նախաձեռնող խմբում։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Բաղրամյան պողոտայում կատարվողը չի համարում «մայդան», ինչպես որ պնդում են արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ. «Իհարկե, սխալ է «մայդան» անվանել այն, ինչ կատարվում է Բաղրամյան պողոտայում, քանի որ այն լիովին այլ բան է։ Բաղրամյանում կանգնած են մարդիկ, ովքեր սովոր են իրենց դժգոհությունն արտահայտել այդ կերպ։ Հավաքված երիտասարդները չէին ուզում գնալ փոխզիջման, երկխոսության, նրանք վերջնագիր էին դրել ու արագ լուծում էին պահանջում»։
Սակայն, Իսկանդարյանի խոսքով, գաղափարների, տեքստերի, կարգախոսների, օրակարգի, մեթոդիկայի, տեխնոլոգիայի պակասը, հիերարխիայի եւ լիդերության բացակայությունը հասարակական շարժումների համար անհնարին են դարձնում քաղաքականության վրա ազդեցությունը։
Ըստ նրա՝ լիդերն ու հիերարխիան կարող են գործընթացի ժամանակ ի հայտ գալ, բայց դրան դեմ էին հենց ցուցարարները։ Միայն էնտուզիազմն ու զայրույթը բավական չեն հաջողության հասնելու համար. «Մարդիկ գնում էին այնտեղ ու նոր էին հասկանում, թե ինչու են այնտեղ»։
Քաղաքագետը չի կարողանում հստակորեն ասել, թե ինչ է սպասվում առաջիկայում, հնարավոր է համարում այլ վայր տեղափոխվելը եւ վրանային պայքար, նաեւ հիասթափություն ու պայքարի մարում. «Տեսականորեն հնարավոր է, որ մարդկանց թիվն ավելանա, բայց դժվար...»։
Իսկ այժմ վարչապետի հայտարարությունից հետո, թե սակագնի տարբերությունը պետք է փոխհատուցվի կառավարության կողմից, հասարակությանը հետաքրքրող հարցերից մեկը դարձել է այն, թե ինչպես է դա իրականացվելու։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Tert. am»—ին տեղեկացրել է, որ հարցի լուծման մեխանիզմները քննարկման փուլում են։
«Բնականաբար, մինչեւ սեպտեմբերին կոմունալ վճարումների հարցը լուծում կստանա»,–ասել է նա։
Լուրեր են շրջանառվում նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»—ի ազգայնացման վերաբերյալ։
«Tert.am»—ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ ազգայնացում չի նշանակում, որ պետությունը միանձնյա սկսում է կառավարել. «Միջազգային իրավապրակտիկայից ելնելով՝ դա նշանակում է, որ պետությունը կարող է համակարգը հանձնել հավատարմագրային կառավարչին, որ պետք է լինի պրոֆեսիոնալ օպերատոր։ Այսինքն, չեմ կարծում, որ ՀԷՑ—ը կդառնա պետական ՓԲԸ»։
Մելքումյանը, սակայն, ավելի շատ հակված է, որ ընկերությունը կհանձնվի մասնավորի՝ մրցութային հավատարմագրային կառավարման «ինստիտուտով» եւ պետական որոշակի բաժնեմասի պահպանմամբ։
Ի դեպ, երեկ Բաղրամյան պողոտա է այցելել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3—րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը. «Փոքր երեխաների համար հասարակական վայրերում նման հավաքների ժամանակ վտանգավոր է փողոցում լինելը։ Ես ուզում եմ խոսել երեխաների հետ, մենք պաշտպանում ենք երեխաների իրավունքները։ Եկել ենք, որ այստեղ ուշ ժամերի անչափահաս երեխա չլինի։ Դա մեր աշխատանքն է։ Որոշ ծնողներ անպատասխանատու են գտնվում։ Խնդրում եմ, երեխաներին մի բերեք այստեղ, սա երեխաների տեղ չէ, զբոսանքի տեղ չէ...»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024