ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Արդյունավետ համագործակցության գրավականը
09:40
Արդյունավետ համագործակցության գրավականը

Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում

Քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների եւ իշխանության միջեւ կապի ապահովման գործում, ասել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ երեկ «Քաղաքացիական հասարակություն—պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկման ժամանակ։
Քննարկումը նախաձեռնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը(USAID), որի նպատակն է եղել նպաստել քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների միջեւ փոխգործակցության ամրապնդմանը, տեղեկացնում են ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Պետությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,–ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարեւորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ եւ նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը։
USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության եւ փոխադարձ վստահության մեջ է։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, ինչպես նաեւ մի շարք հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024