ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » Չեն ուզում կոտրել երիտասարդներին /Եվ ճանապարհը պետք է անցնեն խաղաղությամբ/
09:40
Չեն ուզում կոտրել երիտասարդներին /Եվ ճանապարհը պետք է անցնեն խաղաղությամբ/

Երեկ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ 
Նա զրուցել է երիտասարդների հետ եւ իր դիտարկումները շարադրել։ Ըստ նրա՝ դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտոնյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ։ Պաշտոնյան պետք է հակված լինի երկխոսության։ «Ոստիկանությունը առավելագույնս հանդուրժող է։ Այդ հանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանից, որ թույլ է կամ մտածում է, որ ճշմարիտ քայլ չի անում։ Հանդուրժող է, քանի որ գիտի, որ եթե մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով հանել նրան այդ մոլորության վիճակից։ Չենք ցանկանում, որ տղաները կոտրվեն, կորցնեն հավատը։ Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք իմաստուն ժողովուրդ ենք եւ խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը»,–ասել է ոստիկանապետը երիտասարդներին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց է կատարել նստացույցի հատվածում, գտել մահակներ, որոնք, ցուցարարների խոսքով, դրոշի պոչեր են, առգրավել դրանք։ Նա եւս խոսել է հայ ոստիկանների հանդուրժողականության մասին՝ ընդգծելով, որ թեեւ արդեն մեկ շաբաթից ավելի է ցուցարարները պարալիզացրել են Բաղրամյան պողոտան, որը կարեւոր նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի համար, սակայն ոստիկանությունը գործողությունների չի դիմում ու թողել է հավաքվածների գիտակցության ու ըմբռնման վրա։ Նա նշել է, որ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, իսկ քաղաքացիներից դժգոհություններ կան, որ ստիպված են շրջանցել Բաղրամյան պողոտան։
Երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները։
Արթուր Քոչարյանը վստահեցրել է, Բաղրամյանում գտնվող քաղաքացիների եւ իրենց միջեւ որեւէ պառակտում չկա, իրենց թիմը զբաղվում է այլ աշխատանքներով։ Սոֆյա Հովսեփյանն էլ ավելացրել է, ոչ թե պառակտում է եղել, այլ քայլերի փոփոխություն, որը պետք է տանի հետագա քայլերի։ Ըստ նրա, իրենք երեկ եղել են Բաղրամյան պողոտայոմ որպես քաղաքացիներ։
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասել է, որ եղել են մարդիկ, ովքեր փորձել են պառակտում մտցնել Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարակի քաղաքացիների միջեւ, սակայն նրանց չի հաջողվել։
Վաղինակ Շուշանյանը պատասխանել է հարցին, թե հունիսի 28—ին Բաղրամյան պողոտայում, երբ հայտարարում էր, որ այստեղ բոլորը սադրիչներ են, ո՞ւմ նկատի ուներ. «Ես նկատի եմ ունեցել առաջին շարքերում կանգնածներին, ովքեր միտումնավոր թույլ չտվեցին ավարտել իմ հայտարարությունը, ինչի պառճառով այն չհասավ ժողովրդին։ Իսկ թե ովքեր էին այդ մարդիկ, մենք չենք ճանաչում»։
Բանախոսները տեղեկացրել են, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների հետ իրենք երեկ հանդիպել են, որոշել են ձեւավորել համակարգող խմբեր, որոնց մեջ միայն քաղաքացիական ակտիվիստներ են լինելու։
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024