ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Իրավական կանոնակարգումներ /ԿԸՀ—ն «Հանրաքվեի մասին» օրենքը կանոնակարգող որոշումներ է ընդունել/
16:42
Իրավական կանոնակարգումներ /ԿԸՀ—ն «Հանրաքվեի մասին» օրենքը կանոնակարգող որոշումներ է ընդունել/

2015թ. հուլիսի 19—ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Նշվածով պայմանավորված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգերը, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաեւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ։
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթեւիկ Համբարձումի Ասատրյանին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Panorama.am»—ի հետ զրույցում, անդրադառնալով ընդունված որոշումներին, պարզաբանել է, որ խնդիրը չի վերաբերում որեւէ կոնկրետ հանրաքվեի, այլ՝ հանրաքվեների դեպքում իրավական կանոնակարգումներին առհասարակ։
Տ. Մուկուչյանի խոսքով՝ նիստի խնդիրն էր ընդունված որոշումների միջոցով կատարել «Հանրաքվեի մասին օրենքի» պահանջները՝ ընդունելով հենց այդ օրենքից բխող իրավական ակտեր։ Խնդիրը միանշանակորեն պայմանավորված էր արդեն իսկ այս տարվա հուլիսի 19—ից ուժի մեջ մտած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքով։
«Կա օրենք, եւ պետք է ընդունվեն այդ օրենքին համապատասխան իրավական ակտեր։ Այսօրվա ընդունված իրավական ակտերն այդ ակտերն էին, որոնք կոչված են ամբողջականացնելու այն իրավական կարգավորումների տիրույթը, որը սահմանում է ԱԺ կողմից ընդունված եւ արդեն իսկ ուժի մեջ մտած «Հանրաքվեի մասին օրենքը»,–նշել է Տ. Մուկուչյանը։
Վերջինս նաեւ հավելել է, որ ԿԸՀ կողմից այս իրավական կարգավորումների ընդունումն ունի բացառապես մեկ նպատակ՝ նախապես շահագրգիռ կողմերին հնարավորություն տալ ծանոթանալու օրենքից բխող իրավակարգավորումներին, որքանով ցանկացած պահի կարող է որեւէ հանրաքվե լինել, ավելի նպատակահարմար է, որ խաղի կանոնները պարզ լինեն նախապես։
ԿԸՀ նախագահը նաեւ ընդգծել է, որ այս իրավակարգավորումներն իրենց բովանդակությամբ չեն տարբերվում Ընտրական օրենսգրքից բխող իրավակարգավորումներից։
 

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024