ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 04:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 23 » Ոլորտի առողջացմանն ուղղված քայլեր /ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացմանը նվիրված ծրագրի շնորհանդեսը/
16:21
Ոլորտի առողջացմանն ուղղված քայլեր /ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացմանը նվիրված ծրագրի շնորհանդեսը/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր առջեւ ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, եւ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը։ «ՀՀ կառավարությունն ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչեւ 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,–ընդգծել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը նշել է, որ, ցավոք, վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Հովիկ Աբրահամյանի խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երեւույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում։ «Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաեւ շուկայի կառուցվածքի եւ սակագների մեթոդաբանության վերանայում»,–շեշտել է վարչապետը։ 
Կառավարության ղեկավարի խոսքով, էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման եւ կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձեւավորման սկզբունքների եւ մեխանիզմների արդիականացման եւ իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով այս միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը։ «Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան։ Այդ նպատակով մենք ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել։ Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Միեւնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,–ասել է Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկումների արդյունքում կհնչեն մի շարք օգտակար առաջարկություններ, կներկայացվեն համակարգի զարգացման տարբեր նախագծեր եւ ուղիներ, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել։
Միջոցառման ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը եւ նախատեսվող քայլերը։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024