ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 23 » Քննարկվել են հայ—իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
16:21
Քննարկվել են հայ—իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից եւ կարեւորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը։ Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ արձանագրվել է առեւտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ։ Վարչապետը կարեւորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը եւ շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ անելու է ամեն ինչ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական հյարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար։
Իր հերթին, Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Խոսելով տնտեսական կապերի զարգացման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ։ Պարոն Ռիչուլլին նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ—ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ստեղծում նաեւ իր երկրի ներդրողների համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024