ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 20:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 22 23 24 25 26 ... 51 52 »

Սահմանադրական բարեփոխումների նախագծի պատրաստման գործընթացն ավարտված է։

Քաղաքական ուժերը հիմնականում կողմ արտահայտվեցին նոր Սահմանադրությանը։ Այժմ «այո»—ի կողմնակիցները եւ ոլորտի մասնագետները փորձում են հասարակությանը եւս մեկ անգամ բացատրել, թե ինչ նպատակով են կատարվում բարեփոխումները, եւ հատկապես ինչն է բարեփոխվում՝ այդ կերպ փարատելով բոլոր մտահոգությունները։ Մնում է սպասել դեկտեմբերի 6—ի հանրաքվեին եւ տեսնել, թե արդյո՞ք «այո»—ն գերիշխող կլինի նաեւ հասարակության շրջանում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ նկատել է, որ փոքր թվով քաղաքական ուժեր են անհրաժեշտ համարել նախագահական կամ կիսանախագահական համակարգը։ Իսկ փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից, այսինքն՝ քաղաքական պահանջն առկա է եղել. «Այդ թվում նաեւ այսօր «ոչ»—ի ճամբարում գտնվող ուժերը թե՛ իրենց ծրագրերում եւ թե՛ հայտարարությունում առաջադրել են անցում պառլամենտական եւ համամասնական ընտրական ձեւին»։
Երկրորդ հարցադրումը, ըստ նրա, այն է, թե ով պետք է նախաձեռներ այս փոփոխությունները. երկու սուբյեկտ՝ նախագահը կամ ԱԺ—ն. «Ձեր կարծիքով ԱԺ—ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր, իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»։
Երրորդ հարցն այն էր, թե ինչ բովանդակություն պետք է լինի, եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 12—ին Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ ընդունել է բանակցությունների համար համապատասխան մանդատ։
Այս համաձայնագիրը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, կփոխարինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին ներկայիս համաձայնագրին։
Եվրոպական միությունը իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչ 2015 թվականի ավարտը, ասված է Եվրամիության հաղորդագրությունում։
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել. «Կարեւորում ենք Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը։
Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան—Եվրոպական միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ մայիսին Համագործակցության հուշագրի եւ պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում։
Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաեւ «Մայքրոսոֆթ»–ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսեւորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով։
Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ–ի եւ «Մայքրոսոֆթի» բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին։ «Մայքրոսոֆթ» ընկերութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին։ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ։
Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 28 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից։ Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգեւին արժանացել են 366 ուսանող եւ աշակերտ։
Պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ։
«Հարգելի՛ պարոն Թորոսյան,
Սիրելի՛ գործընկերներ,
Նախ եւ առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին եւ աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ։ Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է։ Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգեւ էլ ստանալու։ Դա մեր հայր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այդ գործընթացում նոր մասնակիցների ներգրավման, ՏՏ ոլորտի համար նպաստավոր բիզնես միջավայր ստեղծելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվում է «ԱրմԹեք Կոնգրես» բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովը։
Երեկ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես–2015» 8—րդ գործարար համաժողովը, որի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։ Միջոցառման հովանավորներն են՝ PicsArt, National Instruments ընկերությունները, քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի հայ օգնության ֆոնդը եւ այլն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «ԱրմԹեք—2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին եւ նշեց, որ ամենամյա այս միջոցառումը կարեւոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաեւ ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար։ «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ 2008—2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15—20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ։ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 565 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20—ամյակին եւ Սահմանադրական դատարանի 20—ամյակին նվիրված երեւանյան 20—րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին։
«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում։ Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 20—ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի վրա պատկերված են ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաեւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկրյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականության հետ։
Ներդրումներին նպաստող առաջին բլոկը առեւտրի պարզեցումն է, երկրորդը՝ մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, երրորդը՝ հարկային քաղաքականությունը, չորրորդը՝ «կանաչ զարգացումը» մոտեցումը։
Խոսելով ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի մասին՝ Կ. Ճշմարիտյանը նկատեց, որ կա 4,7 միլիարդ դրամի աճ։
Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա։ Մյուս կողմից՝ ՀՀ—ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի։ «Միեւնույ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում։ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու եւ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Պյոտր Սվիտալսկիին պաշտոնավարման մեջ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի փոխշահավետ գործակցության զարգացմանը։
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀՀ–ԵՄ կապերը խորացնելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով։ Նա եւս ընդգծել է, որ Հայաստան–Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաջորդը կլինեն նոր ԱԷԿ—ի կառուցումն ու նաեւ այլ հզորությունների դիտարկումը
 
Երեւանում երեկ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները։ Նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու «Ռոսատոմի» տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ «Միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին»։
Այս համաձայնագրի ստորագրումը բխում էր ԱԷՄԳ—ի (ՄԱԳԱՏԵ—ի) պահանջներից (1986թ. սեպտեմբերի 26, միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման մասին 9—րդ հոդված)։ Համաձայնագիրը հստակեցնում է կողմերից մեկի տարածքում որեւէ ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ եւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընթացքում փոխադարձ օպերատիվ իրազեկման պայմանները։ Ըստ այս համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են իրականացնել երկու երկրների ատոմային օբյեկտներո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրության դատին է ներկայացվում 2016թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, ուստի այն ընդունելուց առաջ մանրամասն ու առարկայական քննարկումները չափազանց կարեւոր են։ Այս առումով կառավարությունում մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներին։ Վերջինն իր խոսքը պետք է ասի երկրի օրենսդիր մարմինը, որը մինչեւ տարեվերջ պետք է քննարկի ներկայացված նախագիծը եւ համապատասխան առաջարկություններով վերադարձնի կառավարությանը, ապա վերջինիս լրամշակումներից հետո ընդունի այն։
Նշենք, որ այնտեղ, ինչպես եւ վերջին տարիներին, կարեւոր տեղ է զբաղեցնում սոցիալական բաղադրիչը։
Ընդհանուր առմամբ ՀՀ 2016 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով՝ 1,219.5 մլրդ դրամ, բ. ծախսերի գծով՝ 1,411.9 մլրդ դրամ, գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 192.4 մլրդ դրամ։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի ու Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատել պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանի ընթացքում։ Նա շնորհակալ է պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանին՝ վեհաժողովում իր կատարած աշխատանքի համար։ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ այդ մասին ասել է. «Այն օրից, երբ ես սկսել եմ աշխատանքը հայաստանյան պատվիրակության կազմում, կարեւորել եմ մեր պատվիրակության միասնականությունը, որովհետեւ այնտեղ մենք ունենք պետական ազգային շահերի հետ առնչվող խնդիրներ։ Այդ խնդիրների առնչությամբ մեզանից յուրաքանչյուրի ջանքերն ու արած աշխատանքը ես կարեւորում եմ»։ Նա ընդգծել է, որ պատվիրակության անդամներից որեւէ մեկին պակաս կամ ավելի հայրենասեր չի համարում. «Ես նրանցից յուրաքանչյուրին համարում եմ Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի։ Ես շնորհակալ եմ նաեւ Արմեն Ռուստամյանին՝ իր երկարամյա աշխատանքի համար, շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին, Վահան Բաբայանին, Նաիրա Կարապետյանին։ Ես գտնում եմ, որ մենք մեր առջեւ դրված առաջադրանքները միասին ենք կատարելու»։
Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում թեպետ Հայաստանին ուղղակիորեն առնչվող զեկույցներ չեն եղել, սակայն պատվիրակությունն ակտիվ եւ լարված ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միշտ էլ հայ հասարակությունը ակնածանք ու ջերմություն է դրսեւորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի նպատակն են համարում մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը։ Զարմանալի չէ, որ հայոց առաջին ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրյալ գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի արժանացել մեզանում։
Ուսուցչի օրը բազմահազար աշակերտության ու ծնողների սիրելի տոներից է։ Այդ օրը նրանք հնարավորություն ունեն առանձնահատուկ անկեղծությամբ շնորհավորելու եւ երախտապարտություն հայտնելու իրենց կրթող մանկավարժներին։
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, վաղվա քաղաքացու ձեւավորման գործում։ Եթե բազմաթիվ ոլորտներում մասնագետների սխալը կարող է վճռորոշ նշանակություն չունենալ, ապա ուսուցչի սխալը կարող է ճակատագրական հետեւանքների  հանգեցնել։ Ուստի անկախ առօրյա դժվարություններից, սոցիալական խնդիրներից, ուսուցիչները գիտակցում են, որ մեծագույն պատասխանատվություն է ավագ սերնդին հերթափոխ պատրաստելը։
Այս առումով, մասնագիտական տոնը պետք է եւս մեկ առիթ դառնա հասարակության մեջ արժեւորելու կրթության դերն ու այդ դժվարին առաքելությունը իրենց ուսերին տանող մարդկանց՝ ուսուցիչների վաստակը։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 586 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024