ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 14 » Որոշողը ՀՀ քաղաքացին է /Իսկ նրան կողմնորոշողը քաղաքական ուժերն են/
13:39
Որոշողը ՀՀ քաղաքացին է /Իսկ նրան կողմնորոշողը քաղաքական ուժերն են/

Սահմանադրական բարեփոխումների նախագծի պատրաստման գործընթացն ավարտված է։

Քաղաքական ուժերը հիմնականում կողմ արտահայտվեցին նոր Սահմանադրությանը։ Այժմ «այո»—ի կողմնակիցները եւ ոլորտի մասնագետները փորձում են հասարակությանը եւս մեկ անգամ բացատրել, թե ինչ նպատակով են կատարվում բարեփոխումները, եւ հատկապես ինչն է բարեփոխվում՝ այդ կերպ փարատելով բոլոր մտահոգությունները։ Մնում է սպասել դեկտեմբերի 6—ի հանրաքվեին եւ տեսնել, թե արդյո՞ք «այո»—ն գերիշխող կլինի նաեւ հասարակության շրջանում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ նկատել է, որ փոքր թվով քաղաքական ուժեր են անհրաժեշտ համարել նախագահական կամ կիսանախագահական համակարգը։ Իսկ փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից, այսինքն՝ քաղաքական պահանջն առկա է եղել. «Այդ թվում նաեւ այսօր «ոչ»—ի ճամբարում գտնվող ուժերը թե՛ իրենց ծրագրերում եւ թե՛ հայտարարությունում առաջադրել են անցում պառլամենտական եւ համամասնական ընտրական ձեւին»։
Երկրորդ հարցադրումը, ըստ նրա, այն է, թե ով պետք է նախաձեռներ այս փոփոխությունները. երկու սուբյեկտ՝ նախագահը կամ ԱԺ—ն. «Ձեր կարծիքով ԱԺ—ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր, իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»։
Երրորդ հարցն այն էր, թե ինչ բովանդակություն պետք է լինի, եւ ըստ նրա, հասարակության մեջ պնդումները վեր են հանվել, ձեւակերպվել բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, եւ առկա բացասական դրսեւորումները վերացվել են իրավական փոխակերպումներով։
Մինասյանը ներկայացրել է հստակ բարեփոխումները, որոնք սահմանվել են նոր Սահմանդրության մեջ. ամրագրվել են ընտանիքի պաշտպանությունը, պետության կառուցումը սփյուռքի հետ միասին, բազմակուսակցական համակարգը՝ որպես ժողովրդավարության հիմնական արժեք։ Ըստ նրա՝ կարեւոր դրույթ է, որ պետության տնտեսական կարգը հիմնված է սոցիալական շուկայական զարգացման վրա, եւ ըստ այդմ էլ սոցիալական պետության գաղափարախոսությունը հստակ ներկայացված է. «Մարդու իրավունքների բաժնում պարզ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես գերակշռող նորմ։ Իրավունքի գերակայության նորմը գործում է անմիջականորեն, ի հեճուկս իշխանությունների ցանկության»։
Քաղաքական համակարգում եւս հիմնարար փոփոխություններ են ներկայացվել, ըստ որի՝ իշխանությունների հավասարակշռման եւ փոխադարձ զսպումների մասին միշտ խոսել են, եւ այժմ է միայն հնարավոր կյանքի կոչել։ 
Ըստ նրա՝ նաեւ ՏԻՄ համակարգն է բարեփոխվում. «Երբ գործողն ուղղակի թույլ չի տալիս շատ երիտասարդների մասնակցել քաղաքական իրադարձությունների, կարիերա անել, այս համակարգը տալիս է հնարավորություն, որ ներգրավվեն ՏԻՄ—ում եւ իրականացնեն իրենց իրավունքը»։
«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն էլ հայտարարել է, թե իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում երբեք չի թաքցրել, որ կողմ է պառլամենտական կառավարման համակարգին։ Նրա խոսքով, խորհրդարանական կառավարման համակարգը առաջին հերթին կոմպրոմիսներն են, կոմպրոմիսների արվեստն է։
Քաղաքական գործչի պնդմամբ, պառլամենտական համակարգերն ավելի օգնում են զարգացմանը, եւ դրա մասին վկայում է համաշխարհային վիճակագրությունը։
«Տեսեք՝ այն երկրները, որոնք լուրջ հաջողությունների են հասել, դրանց գերակշիռ մեծամասնությունը խորհրդարանական համակարգեր ունեցող երկրներն են։ Բայց հիմքը եղել է քաղաքական համակարգի ստեղծումը, որը մեր մեծագույն պրոբլեմն է, չկա։ Ցավոք, այս 25 տարիների ընթացքում շատ բացասական ավանդույթներ ենք ստեղծել քաղաքական համակարգում, կուսակցական կյանքում, իսկ ավանդույթները, գիտեք, որ ավելի լավ են աշխատում, քան օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը»,–նշել է Դ. Շահնազարյանը։
Նա նաեւ ներկայացրել է նախագծի հետ կապված իր քաղաքական նկատառումները. «Թվում էր, թե ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերը, որոնք մտադիր են ընտրություններով գալ իշխանության, պետք է ինչ—որ ձեւով ձեռնտու լիներ իրենց նոր Սահմանադրությունը»։
Նախագծի մյուս ու «շատ կարեւոր դրական կողմը» այն է, որ փակում է իշխանության գալու նախկին նախագահների ճանապարհը։
Քաղաքական գործիչը նկատել է, որ այսօր գործող Սահմանադրությամբ իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքին ու հավելել. «Շատ կարեւոր է, որ առաջարկվող փոփոխություններով իշխանությունը բաշխվում է երկու անձերի միջեւ՝ նախագահի եւ վարչապետի, որոշ կարծիքներով՝ ԱԺ նախագահի։ Սա, կարծում եմ, դրական է։ Բացի այդ, լավ է, որ պատգամավորները ստանում են հնարավորություն առաջնորդվելու ըստ իրենց խղճի՝ կարող են դուրս գալ խմբակցություններից»։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նկատել է, որ Սահմանադրության փոփոխությունները ապահովում են իշխանությունների բաժանման եւ սահմանափակման սկզբունքի ուժեղացումը։
Նախագծով առաջարկվող համակարգային փոփոխությունների իրականացմամբ գերնախագահական Սահմանադրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, որը հենց խորհրդարանական համակարգն է։
Սահմանադրագետի խոսքով, սահմանադրական իրավունքի եւ պրակտիկայի միջեւ չի լինի այնպիսի մեծ անջրպետ, ինչպիսին այժմ գոյություն ունի։ Ավելին, նրա խոսքով, կապահովվի հավասարակշռությունը բարձրագույն մարմինների միջեւ՝ ՀՀ նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, դատական համակարգ։
«Պառլամենտը կզգա ժողովրդի շունչը, դա առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված նախագծերի մասով է, ըստ որի, եթե 50 000 ստորագրություն ներկայացվի, կմտնի խորհրդարանի օրակարգ, իսկ երբ նախագիծը չի դրվում, 300 000—ի դեպքում նախագիծը պետք է պառլամենտը դնի հանրաքվեի»,–նշել է նա։
Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տեքստում արդեն նախատեսված է քաղաքական կոալիցիաների ձեւավորման հնարավորությունը։
«Վերջնական տեքստում արդեն չկա այն կարծրությունը, որը կար նախագծի սկզբնական տարբերակում, որը նախատեսում էր, որ եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անպայմանորեն անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ»,– ասել է Վարդան Պողոսյանը։
Նա հստակեցրել է, որ երբ մասնագիտական հանձնաժողովն առաջարկել է խորհրդարանական ընտրությունների 2—րդ փուլ անցկացնել, ոգեշնչված չի եղել Իտալիայի փորձով. «Բազմաթիվ սահմանադրագետներ, քաղաքագետներ այդ գաղափարը ընդունելի համարել են։ Այդ համակարգի գաղափարը շատ պարզ է՝ եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ ձեւավորել որեւէ կայուն կառավարություն, չկա կայուն մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունների կամ դրանց շուրջ համախմբված դաշինքների միջեւ։ Արդյունքում հաղթող կուսակցությունը, բնականաբար, ստանում է ձայների մեծամասնությունը եւ ի վիճակի է լինում ձեւավորել կառավարություն։ Այդ գաղափարի իմաստն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի կառավարման ղեկին, այլ ոչ թե միայն կուսակցություններն ու կուսակցական դաշինքները հետընտրական փուլում, երբ պառլամենտն արդեն ձեւավորվել է։ Պառլամենտում արդեն նրանք որոշակի բանակցություններ են վարում այս կամ այն կառավարական կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ»։ 
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատականով՝ խորհրդարանում «ոչ»—ի կողմնակիցները ոչ թե քաղաքական կոնսոլիդացիա նույնիսկ չապահովվեցին, այլ ընդամենը քաղաքական անձերի կոնսոլիդացիա եղավ, քանի որ «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն» խմբակցություններում կային լուրջ տարաձայնություններ։ Նա նշել է նաեւ, որ կային քաղաքական գործիչներ, ովքեր հնարավորինս լղոզեցին իրենց դիրքորոշումը՝ չմասնակցելով քվեարկությանը, հետո մեկնաբանելով, թե իրենք չմասնակցելով դեմ էին եւ այլն։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 497 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024