Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 01
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովի 70—րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Հարգելի նախագահ Լիկետոֆտ,
Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70—րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները։
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհավորում եմ նաեւ մեզ բոլորիս Միավորված ազգերի կազմակերպության 70—րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս կազմակերպության ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը ժողովուրդներին համախմբել է՝ միավորելով ընդհանուր իղձերի եւ սկզբունքների շուրջ։ Անցած 70 տարիները բնորոշվեցին կարեւորագույն դրական զարգացումներով՝ վերջ դրվեց գաղութատիրությանը, ռասայական խտրականությանն ու ապարտեիդին։ Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ—ի անդամների թիվը 51—ից հասցնելով 193—ի։
Այս բոլոր նվաճումներով հանդերձ՝ պետք է խոստովանենք, որ ներկայում աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն, անհանդուրժողականություն, տնտեսական ճգնաժամեր, կլիմայի փոփոխություն, թմրամիջոցների, զենքի եւ մարդկանց ու մարդկային օրգանների թրաֆիքինգ, միգրացիոն ճգնաժամ եւ այլն։ Այս մարտահրավերների շարքը ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետք է պատրաստ լինել թշնամու տարածքում գործողությունների
Սեպտեմբերին հայ—ադրբեջանական սահմանին եւ հրադադարի գծում նկատվեց ռազմական գործողությունների աննախադեպ սրացում ու ծավալային մեծացում։
Դեռ ամսվա սկզբից Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից նշանի տակ առավ Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Իրավիճակն է՛լ ավելի լարվեց սեպտեմբերի 24—ին, երբ թշնամու գնդակոծության եւ հրետակոծության հետեւանքով Բերդավան գյուղում մահացան 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 25—ին Արցախի պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի ժամանակ հակառակորդի հրետակոծության հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 16 վիրավոր։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 25—ին եւ լույս 26—ի գիշերը Ադրբեջանն առաջին անգամ 1994թ. ի վեր կրակել է փողավոր հրետանիով՝ 122 մմ Դ—30 հաուբիցով։ Սա ազդարարեց ռազմական գործողությունների սրացման բարձրակետը, եւ անգամ ռազմագիտական ոլորտին նվազ ծանոթ մարդկանց պարզ դարձավ, որ թշնամին որդեգրել է նոր մարտավարություն կամ էական հավելումներ է մտցրել հին մարտավարության մեջ։
Հայկական կողմի պատասխանը չուշացավ։ Նախ՝ Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի ժամանակ Ադրբեջանն օգտագործում է խոշոր տրամաչափի հրետանի, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Եվ ապա հետեւեց ՀՀ պաշտպանության նախարարության վճռական եւ հատու հայտարարությունը, որ «&hel
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն—2015» զորավարժությունների բացումը։
Լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ Հայաստանի զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը։
Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ—ն որեւէ կերպ չի՞ արձագանքում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, նա ասել է, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. «Իսկ այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։
Սեմերիկովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է հայ—ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրավիճակի սրման մասին, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ—ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդիրը։
Իր հերթին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը լրագրողներին ասել է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|