ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 1 » Հայկական զինուժը ի վիճակի է Համարժեք պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին
14:34
Հայկական զինուժը ի վիճակի է Համարժեք պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին

Երեկ Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն—2015» զորավարժությունների բացումը։ 
Լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ Հայաստանի զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը։
Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ—ն որեւէ կերպ չի՞ արձագանքում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, նա ասել է, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. «Իսկ այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։
Սեմերիկովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է հայ—ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրավիճակի սրման մասին, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ—ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդիրը։
Իր հերթին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը լրագրողներին ասել է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»։
Գեներալ—գնդապետի ներկայացմամբ, միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ եւ ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,–նշել է գլխավոր շտաբի ղեկավարը։
Նա համեմատություն է անցկացրել եւ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, ի տարբերություն ադրբեջանական բանակի, չեն գնդակոծում գյուղերը, չեն սպանում խաղաղ բնակիչների։
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ըստ պաշտոնյայի, այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում բնակիչների հետ, տեղեկանում իրավիճակի մասին ու հայտնում ձեռնարկվող միջոցառումների մասին։ Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ սահմանային միջադեպերը բացառել հնարավոր չէ, քանի հակառակորդը ականանետեր է օգտագործում։
ԶՈւ գլխավոր շտաբի պետի խոսքով, հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս է առաջարկել հետ քաշել դիպուկահարներին սահմանից, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024