ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 19

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցրիայի» դատական գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալ Քլունին հայտարարություն են տարածել ՄԻԵԴ վճռի վերաբերյալ։ Ստորեւ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի եւ Շվեյցարիայի միջեւ գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը։ Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է։
Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն։ Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության եւ ռասաների միջեւ հարաբերությունների վրա։
Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը։ Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, եւ Մեծ պալատն այդպես էլ վարվեց։ Այսօրվա վճիռը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր ԱԷԿ—ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ

Չնայած կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ, դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Նոր ԱԷԿ—ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ, եւ այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։
Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում նաեւ Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեեւ երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի եւ էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը եւս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Դեռեւս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014թ. որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»։ Այս երկու փաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել եւ ընդունել են համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70—ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ—ի վթարի 30—րդ տարելիցի կապակցությամբ դիմումը։
Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին եւ կարեւորվել այդ ոլորտում փոխգործակցությունը։ ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր։ Խորհրդի նիստում ընդունվել են նաեւ մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016—2020թթ. արտաքին սահ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեւանում մեկնարկել է ՀՀ—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14—րդ նիստը։ Նիստի համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվում են մակրոտնտեսական վերջին զարգացումները ՀՀ—ում եւ ԵՄ—ում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Հայաստանի համագործակցությունը, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում։
ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն կարեւորել է այն հանգամանքը, որ նիստը տեղի է ունենում այն պահին, երբ ԵՄ—ն մանդատ է տրամադրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայանգրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ «Եվրամիությունը Հայաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս կապերը խորացնելու ցանկություն ունի։ Եվրամիությունն էլ իր հերթին շարունակում է աջակցել Հայաստանին այս հարցում։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո մենք շարունակում ենք սերտ հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը 

«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1—ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար»։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման կապակցությամբ արած հայտարարության մեջ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պաշտոնական կայքում, ասված է. «Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30—ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն («ՀԷՑե) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։ «Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը։ 
Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024