Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի եւ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5—ից Հայաստանում է ԱՄՆ—ի բազմափորձ բժիշկների եւ մասնագետների պատվիրակությունը։ Նրանց այցի նպատակն էր հայ գործընկերներին փոխանցել բժշկության ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքները, կիսվել մասնագիտական կարողություններով, ինչպես նաեւ բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել։ Պատվիրակության կազմում տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ էին՝ լյարդաբաններ, գինեկոլոգներ, ատամնաբույժներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, դեղագետներ եւ այլն։
Ամերիկյան մասնագետներն աշխատել են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ՀՀ մարզերում։ Այս ընթացքում պատվիրակության անդամները եղան նաեւ տարբեր մարզերում, կատարելով անհատույց բժշկական խորհդատվություններ, վիրահատություններ։
Պերճ Ապգարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները՝ տալով իր գնահատականը հայ մասնագետների հետ ընդհանուր շփումից. «Մեր առաքելության հիմնաքարն ամուր է, որի մասին ՀՀ նախագահի հետ զրուցել ենք եւ ստեղծել հարատեւ միասնաբար համագործակցելու հիմք՝ հայրենիք—սփյուռք միակցության հարցում ունենալով մեր ներդրումը։
Անցած օրերին մեր մասնագետները գտնվել են ՀՀ մարզերում եւ Երեւանում։ Մենք կարողացանք հարազատ կապ ստեղծել ոչ միայն գերատեսչության, այլեւ Հայաստանի հիվանդանոցներում աշխատող հայ մասնագետների, ղեկավարների հետ։ Հանդիպումը գործընկերների հետ երաշխիք է նրանց հետ հարատեւ կ
...
Կարդալ շարունակությունը »