«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանում ստեղծված վիճակին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատանում է, քանի որ նա հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան։
«Ադրբեջանում վերջին շրջանում ձերբակալությունները, պետության անվտանգության ղեկավարի ձերբակալությունը, ի վերջո, պատահական չէ, սա եւս ցույց է տալիս, որ ներքին անկայունություն կա երկրում։ Սա նշանակում է, որ Ալիեւը իր, իր ընտանիքի, իր պաշտոնի նկատմամբ վախ է զգացել։ Այսինքն՝ նա վախենում է, ինչը կարող է բերել ոչ միայն կոշտ հռետորաբանության, այլ բազմաթիվ սխալ քայլերի։ Երբեմն վախը պետական գործիչներին ստիպում է սխալ քայլեր կատարել։ Այսինքն՝ դա կարող է լինել հերթական գործոններից մեկը, որը մեզ ավելի կարող է մոտեցնել պատերազմի, բայց լայնածավալ պատերազմ հիմա չեմ ակնկալում»,–ասել է Ա. Պապյանը։ Նա շեշտել է, որ այսօր Արեւմուտքի հետ էլ Ալիեւի հարաբերությունները շատ վատ են։
Հարցին, թե հնարավո՞ր է մինչեւ տարեվերջ բարձր մակարդակի երկկողմ հանդիպում ԼՂ խնդրի կարգավորման հարցում եթե ոչ նախագահների, ապա գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, Արա Պապյանը պատասխանել է. «Եկեք ընդունենք, որ այս հանդիպումները ինքնանպատակ են դարձել, բայց, իհարկե, դա ավելի լավ է, քան ընդհանրապես եթե հանդիպումներ չլինեն, դրանով գոնե պատրանք է ստեղծվում, որ խաղաղության գործընթացը շարունակվում է։ Բայց ես չեմ կարծում, որ մինչեւ տ
...
Կարդալ շարունակությունը »