ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 14:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 09

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20—ամյակին եւ Սահմանադրական դատարանի 20—ամյակին նվիրված երեւանյան 20—րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին։
«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում։ Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 20—ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի վրա պատկերված են ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաեւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկրյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականության հետ։
Ներդրումներին նպաստող առաջին բլոկը առեւտրի պարզեցումն է, երկրորդը՝ մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, երրորդը՝ հարկային քաղաքականությունը, չորրորդը՝ «կանաչ զարգացումը» մոտեցումը։
Խոսելով ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի մասին՝ Կ. Ճշմարիտյանը նկատեց, որ կա 4,7 միլիարդ դրամի աճ։
Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա։ Մյուս կողմից՝ ՀՀ—ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի։ «Միեւնույ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում երեկ մեկնարկեց սեւծովյան երկրների 9—րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են ոչ միայն մերձսեւծովյան երկրների մասնագետները, այլեւ ԱՄՆ—ի ու եվրոպական մի շարք երկրների նշանավոր բժիշկներ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, այս համագումարի անցկացումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ մասնակցում են ե՛ւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, ե՛ւ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
Ըստ նրա՝ համագումարի նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման եւ բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաեւ հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը։
Ռ. Ֆանարջյանը նշեց նաեւ, որ համագումարը հատկապես կարեւոր է երիտասարդ մասնագետների համար, քանի որ նպաստում է նրանց կրթությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը։ «Եթե նյարդավիրաբուժությունը զարգանում է, ապա մեզ անհրաժեշտ են որակյալ կադրեր, եւ այս միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու, հասկանալու այն ուղղությունները, որոնք այսօր արդիական են ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ, ինչպես նաեւ տիրապետել այն հմտություններին, որոնք մենք են նրանց փոխանցում»,–ասաց Ռ. Ֆանարջյանը։
Համագումարի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024