ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 22:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 16

Երեկ Եվրոպական դատարանը հրապարակել է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը։ Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ։
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը։
Երեկ հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարո՞ղ են որակվել ցեղասպանություն՝ միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից։ Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն՝ անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում։
Դատարանը վճռում նաեւ արձանագրել է, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը։ Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում։
Եվ, վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը աջակցում է Հայաստանին օտարերկրյա ներդրումները խթանելու եւ ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրումների խթանման եւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ ծրագիրը, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայասատնում ԵՄ պատվիրակությունը եւ ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, որ շահել է ծրագիրն իրականացնելու իրավունքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ դառնալու ներդրումային քաղաքականության մշակող եւ ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ։
Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ։ «Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու եւ օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը։
Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է։ Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում երբեւէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձեւավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն եւ պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով։
Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ հայ—իրանական հարաբերությունների մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացնելու։ Հանրապետության նախագահը այդ համատեքստում մեծապես կարեւորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այդ նպատակով կգործածի ողջ գործիքակազմը

Ինչո՞ւ է ՀՀԿ—ն առանձին տանելու Սահմանադրության հանրաքվեի «այո»—ի քարոզարշավը, եւ ինչո՞վ է իրենց քարոզչությունը տարբերվում մասնավորապես ՀՅԴ—ի քարոզչությունից՝ «Tert.am»—ի հարցերին ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ամեն կուսակցությունն իր ռազմավարությունն ունի՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբակային։ Նրանք անընդհատ պայքարել են խորհրդարանական կառավարման մոդելի համար, մինչդեռ, իրողությունն այն է, որ մենք այս պահին ենք ընդունել։ Առավել եւս, ասեմ, որ կիսանախագահական կառավարման մոդելի ժամանակ Դաշնակցությունը նորից պնդում էր խորհրդարանական կառավարման ձեւը։ Այսինքն՝ մեր քարոզչության հիմնական իմաստը այն է՝ ինչո՞ւ այսպես, հենց հիմա, սա կապված է քաղաքական զարգացումների հետ»։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՀԿ—ն Հայաստանի տարածքում շուրջ 150 շտաբ ունի։ «Հայաստանի տարածքով մեկ Հանրապետական կուսակցության շտաբներն արդեն բացվել են, սկսել են աշխատել»,–հավելել է Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը։ Քարոզարշավի ընթացքում կլինեն տարբեր ձեւաչափեր։ Կկայանան բանավեճեր, ասուլիսներ, հանրահավաքներ»,—լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, ընդդիմության կողմից բարձրաձայնված բազմաթիվ առաջարկություններ իրենց տեղն ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում երեկ մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Աշխատանքներին մասնակցում է 100 մասնագետ՝ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ—ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից։ 
Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն—100. ճանաչումից՝ հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով։
Դեռեւս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի։ Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»։ Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը եւ այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում՝ նաեւ հետազոտական աշխատանք։
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները։ Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից՝ հատուցում» ենթախորագիրը եւ նվիրված լինելով Հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024