«Արմենպրես».
–Կասեք, խնդրեմ, որո՞նք են Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ մերձեցման հիմքերը։
Էդվարդ Նալբանդյան.
–Նախեւառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի եւ լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա։
Առկա է նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պատմականորեն միահյուսված ամուր կապ եւ խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին։ Պատահական չէ, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ։
Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքն է։ Դրան հավասարապես նպաստում է նաեւ այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի եւ այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը եւ շատ այլ երկրներ։
Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ. Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամ
...
Կարդալ շարունակությունը »