Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ։ Այցի շրջանակներում հանրապետության նախագահը ծանոթացավ Շաքի—Սիսիան—Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցավ շահառու համայնքների բնակիչների հետ։
Վերականգնվող ճանապարհը բաղկացած է երկու հատվածից, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամ է։ Առաջին հատվածը Երեւան—Երասխ—Գորիս—Մեղրի—Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջնամասն է, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հունիսի 3—ին, իսկ ավարտը նախատեսված է 2016թ. հոկտեմբերի 27—ին։ Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ—ն։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ներկայումս աշխատանքների շուրջ 90 տոկոսն ավարտված է, եւ հատվածը շահագործման կհանձնվի ժամկետից շուտ՝ այս տարվա նոյեմբերի ընթացքում։
«Ճանապարհը մոտ 20 տարվա ընթացքում չէր վերանորոգվել ու դժվարանցանելի էր։ Այն կարեւոր նշանակություն կունենա Սիսիան քաղաքի եւ շրջակա համայնքի բնակիչների համար»,
...
Կարդալ շարունակությունը »
|
Ղեկավարվելով <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման գործունեության կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 4 նիստի N 22-Ն որոշման պահանջներով, հրավիրում եմ ձեզ անդամակցելու համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմիններին.
1. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին.
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին.
3. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում` երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմին.
Խորհրդակցական մարմինների ստեղծման նպատակն է` ապահովել բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Խորհրդակցական որևէ մարմին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին /դիմումի ձևը կարել
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրական բարեփոխումների նախագծի պատրաստման գործընթացն ավարտված է։
Քաղաքական ուժերը հիմնականում կողմ արտահայտվեցին նոր Սահմանադրությանը։ Այժմ «այո»—ի կողմնակիցները եւ ոլորտի մասնագետները փորձում են հասարակությանը եւս մեկ անգամ բացատրել, թե ինչ նպատակով են կատարվում բարեփոխումները, եւ հատկապես ինչն է բարեփոխվում՝ այդ կերպ փարատելով բոլոր մտահոգությունները։ Մնում է սպասել դեկտեմբերի 6—ի հանրաքվեին եւ տեսնել, թե արդյո՞ք «այո»—ն գերիշխող կլինի նաեւ հասարակության շրջանում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ նկատել է, որ փոքր թվով քաղաքական ուժեր են անհրաժեշտ համարել նախագահական կամ կիսանախագահական համակարգը։ Իսկ փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից, այսինքն՝ քաղաքական պահանջն առկա է եղել. «Այդ թվում նաեւ այսօր «ոչ»—ի ճամբարում գտնվող ուժերը թե՛ իրենց ծրագրերում եւ թե՛ հայտարարությունում առաջադրել են անցում պառլամենտական եւ համամասնական ընտրական ձեւին»։
Երկրորդ հարցադրումը, ըստ նրա, այն է, թե ով պետք է նախաձեռներ այս փոփոխությունները. երկու սուբյեկտ՝ նախագահը կամ ԱԺ—ն. «Ձեր կարծիքով ԱԺ—ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր, իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»։
Երրորդ հարցն այն էր, թե ինչ բովանդակություն պետք է լինի, եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 12—ին Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ ընդունել է բանակցությունների համար համապատասխան մանդատ։
Այս համաձայնագիրը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, կփոխարինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին ներկայիս համաձայնագրին։
Եվրոպական միությունը իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչ 2015 թվականի ավարտը, ասված է Եվրամիության հաղորդագրությունում։
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել. «Կարեւորում ենք Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը։
Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան—Եվրոպական միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրք
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|