ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 14 » Կրթական, առողջապահական, արտադրական նոր կենտրոններ
13:39
Կրթական, առողջապահական, արտադրական նոր կենտրոններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ։ Այցի շրջանակներում հանրապետության նախագահը ծանոթացավ Շաքի—Սիսիան—Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցավ շահառու համայնքների բնակիչների հետ։
Վերականգնվող ճանապարհը բաղկացած է երկու հատվածից, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամ է։ Առաջին հատվածը Երեւան—Երասխ—Գորիս—Մեղրի—Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջնամասն է, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հունիսի 3—ին, իսկ ավարտը նախատեսված է 2016թ. հոկտեմբերի 27—ին։ Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ—ն։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ներկայումս աշխատանքների շուրջ 90 տոկոսն ավարտված է, եւ հատվածը շահագործման կհանձնվի ժամկետից շուտ՝ այս տարվա նոյեմբերի ընթացքում։
«Ճանապարհը մոտ 20 տարվա ընթացքում չէր վերանորոգվել ու դժվարանցանելի էր։ Այն կարեւոր նշանակություն կունենա Սիսիան քաղաքի եւ շրջակա համայնքի բնակիչների համար»,–ասաց ճանապարհաշինական ընկերության ղեկավարը։
Երկրորդ հատվածի՝ Սիսիանի վերջնամասից մինչեւ Դաստակերտ քաղաք, շինարարական ախատանքերը սկսվել են 2015 թ.հունիսի 11—ին, ավարտը նախատեսված է 2016թ. դեկտեմբերի 4—ին։ Երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոճային ծածկ եւ 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ։ Զեկուցվեց, որ ավազակոճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է շուրջ 7.8 կմ։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ մեկնեց Գորիս քաղաք, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի եւ Կառլ Շնադտի հետ միասին ներկա գտնվեց «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացավ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին։ Նախագահն այցելեց «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադի» մաս կազմող «Տաթեւ ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրեցին ՀԷԿ—ի գործունեությունը եւ կասկադի արդիականացման ծրագիրը։
«Քոնթուր Գլոբալի» հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ամերիկյան ընկերությունն առաջիկա 5—6 տարիների ընթացքում կիրականացնի 50 մլն եվրոյի ներդրումներ, ինչի արդյունքում կարդիականացվեն կասկադի էլեկտրամեխանիկական սարքավորումները, որոշ տուրբիններ, գեներատորներ, տրանսֆորմատորներ։ Արդյունքում կավելանա համալիրի օգտակար գործողության գործակիցը, ինչը կբարձրացնի էլեկտրաէներգիայի արտադրման արդյունավետությունը։
«Նեդրումային ծրագիրը զուտ տեխնիկական է։ Առաջնահերթ խնդիրը հիդրոկայանի անխափան աշխատանքի երկարացումն է, որովհետեւ շատ սարքավորումներ բարոյապես ու տեխնիկապես մաշվել են։ Բոլոր հիդրոկառույցները, այդ թվում՝ պատվարները, թունելները եւ այլն, ընկերությանը պատկանում են կառուցապատման իրավունքով, այսինքն՝ ընկերությունը չի կարող դրանք վաճառել»,–ասաց նա։
Հ. Հովսեփյանը հիշեցրեց, որ համաձայն ՀՀ կառավարության եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրի, գործարքի արժեքը կազմել է 180 մլն ԱՄՆ դոլար, որի 50 տոկոսը ընկերությունը արդեն վճարել է, մնացած 90 մլն ԱՄՆ դոլարը պետք է վճարի մինչեւ 2016թ. հունիսի 30—ը։ Անդրադառնալով ընկերության գործունեությանը՝ նա նշեց, որ «ՔոնթուրԳլոբալը» էլեկտրաէներգիա արտադրող համաշխարհային ճանաչված կազմակերպություն է, որը աշխարհի 22 երկրներում ունի 40 նմանատիպ օբյեկտներ։ Ընդ որում, դրանց թվում կան նաեւ նորագույն տեխնոլոգիաներով վերականգնվող էներգիայի արտադրություն իրականացնող համալիրներ։
Սիսիանում եւ Գորիսում Սերժ Սարգսյանը հադիպեց  բնակիչների հետ, զրուցեց նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ։
Մարզի Սյունիք համայնքում հանրապետության նախագահը ծանոթացավ «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին։ Շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ՀՀ դրամ, մեկնարկել է 2014թ. նոյեմբերին, ավարտը նախատեսված է 2016թ. ապրիլին։ Պատասխանատուների հավաստմամբ, շուրջ 5200 քմ հողատարածքի վրա կառուցվում են արտադրամասը, հումքի եւ պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը եւ էլեկտրական ենթակայանը։
Ծրագրի իրականացմանը ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը շուրջ 150 հազար դրամ է։ Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո այստեղ կաշխատի մոտ 200 աշխատակից՝երկու հերթափոխով, միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90 հազար դրամ։ Ընկերության հիմնադիր Սարմեն Սարգսյանի խոսքով՝ արտադրական պրոցեսը կիրականացվի եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ գնորդին կառաջարկվի պահածոների լայն տեսականի։ Արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածության համաձայն՝ արտադրանքի մի մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն։
Սերժ Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնեց մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելեց քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց։ Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաեւ 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռեւս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում։ Հանրապետության նախագահը շրջեց վերակառուցումից հետո ուսումնական գործընթացը սկսած ավագ դպրոցում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, զրուցեց տնօրինության եւ ուսուցիչների հետ։ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն ՀՀ դրամ։
Նախագահին ներկայացրեցին, որ կրթական համալիրը բաղկացած է ուսումնական եւ մարզադահլիճային մասնաշենքերից։ Դպրոցի տնօրեն Ռիտա Օլչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար, ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ։ Ուսումնական մասնաշենքը երեք հարկանի է, ունի նաեւ նկուղային հարկ, վերակառուցվել է մարզադահլիճի նախկին մասնաշենքը, իսկ համալիրի ողջ տարածքը ցանկապատված է եւ բարեկարգված։ Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովված է լուսավորությամբ։ Տեխնիկական պայմանների համաձայն կառուցվել են նաեւ գազամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ու արտքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը։ Դպրոցին տրամադվել է նոր գույք։ 2015—2016թթ. ուսումնական տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ միջին ամսական աշխատավարձը 129 հազար դրամ։
«Այն տարիներին, երբ դպրոցի շենքը վերակառուցվում էր, ուսումնական գործընթացը կազմակերպվում էր այլ դպրոցներում, ինչը ոչ մի կերպ չխաթարեց մեր հաջողությունները։ Մեր դպրոցը շարունակում էր օլիմպիադաներում մեդալներ ձեռք բերել եւ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներ ունենալ»,– ավելացրեց դպրոցի տնօրենը։
Կապանում Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաեւ քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը։ Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի եւ հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի եւ արդիական բժշկական ծառայություններ։ Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրեցին իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները եւ առաջարկվող բժշկական ծառայությունները։
Նշվեց, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով։ Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները։ Մոնտաժվել են նաեւ բժշկական գազերի՝թթվածին, օդ, վակուում, օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը։ Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել են ջեռուցման եւ տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաեւ կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ ասֆալտապատում, արտաքին լուսավորության եւ եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում։
Բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի տեղեկացմամբ՝ մասնաշենքը վերջին անգամ վերանորոգվել էր 1991թ.։ Վերակառուցման արդյունքում երկու մասնաշենքերի միջեւ կառուցվել է վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը։ Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով։
«Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, տրեմդիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր՝ սինխրոնիզացիայի հնարավորությամբ, ինչպես նաեւ ժամանակակից լաբորատոր եւ այլ սարքեր»,–նշեց Ս. Օրբելյանը։
Նա ավելացրեց, որ բժշկական կենտրոնի վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով։ «Առողջապահական համակարգի ադիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ—ում իրականացվել են 1.4 մլրդ դրամի, կամ շուրջ 3 մլն 154 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ։
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում հանրապետության նախագահը մարզկենտրոն Կապանում այցելեց նաեւ քաղաքի՝ կառուցապատված եւ բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը։ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 570 մլն դրամ։
Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը Կապանի քաղաքապետարանի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման եւ կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատին։ Ընկերության վարչական տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային եւ կանաչապատ տարածքները, կազմում է շուրջ 2 հազար 600 քմ, որից զուտ շատրվանները՝ 500 քմ, կանաչապատ տարածքները՝ 340 քմ, իսկ ժամանցի եւ զբոսանքի գոտիները՝ 1735 քմ։
«Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014թ. հունիսի 4—ին, ավարտվել 2015թ. օգոստոսի 28—ին։ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 ախատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 260 հազար դրամ»,–ասաց նա։
Նախագահը Կապանում մասնակցեց նաեւ քաղաքի օրվա տոնակատարությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին։  hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երեւան—Սյունիքի մարզ—Երեւան
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024