ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 07.11.2024, 10:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 07

Հանրության դատին է ներկայացվում 2016թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, ուստի այն ընդունելուց առաջ մանրամասն ու առարկայական քննարկումները չափազանց կարեւոր են։ Այս առումով կառավարությունում մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներին։ Վերջինն իր խոսքը պետք է ասի երկրի օրենսդիր մարմինը, որը մինչեւ տարեվերջ պետք է քննարկի ներկայացված նախագիծը եւ համապատասխան առաջարկություններով վերադարձնի կառավարությանը, ապա վերջինիս լրամշակումներից հետո ընդունի այն։
Նշենք, որ այնտեղ, ինչպես եւ վերջին տարիներին, կարեւոր տեղ է զբաղեցնում սոցիալական բաղադրիչը։
Ընդհանուր առմամբ ՀՀ 2016 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով՝ 1,219.5 մլրդ դրամ, բ. ծախսերի գծով՝ 1,411.9 մլրդ դրամ, գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 192.4 մլրդ դրամ։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի ու Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատել պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանի ընթացքում։ Նա շնորհակալ է պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանին՝ վեհաժողովում իր կատարած աշխատանքի համար։ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ այդ մասին ասել է. «Այն օրից, երբ ես սկսել եմ աշխատանքը հայաստանյան պատվիրակության կազմում, կարեւորել եմ մեր պատվիրակության միասնականությունը, որովհետեւ այնտեղ մենք ունենք պետական ազգային շահերի հետ առնչվող խնդիրներ։ Այդ խնդիրների առնչությամբ մեզանից յուրաքանչյուրի ջանքերն ու արած աշխատանքը ես կարեւորում եմ»։ Նա ընդգծել է, որ պատվիրակության անդամներից որեւէ մեկին պակաս կամ ավելի հայրենասեր չի համարում. «Ես նրանցից յուրաքանչյուրին համարում եմ Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի։ Ես շնորհակալ եմ նաեւ Արմեն Ռուստամյանին՝ իր երկարամյա աշխատանքի համար, շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին, Վահան Բաբայանին, Նաիրա Կարապետյանին։ Ես գտնում եմ, որ մենք մեր առջեւ դրված առաջադրանքները միասին ենք կատարելու»։
Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում թեպետ Հայաստանին ուղղակիորեն առնչվող զեկույցներ չեն եղել, սակայն պատվիրակությունն ակտիվ եւ լարված ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024