
Հանրության դատին է ներկայացվում 2016թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, ուստի այն ընդունելուց առաջ մանրամասն ու առարկայական քննարկումները չափազանց կարեւոր են։ Այս առումով կառավարությունում մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներին։ Վերջինն իր խոսքը պետք է ասի երկրի օրենսդիր մարմինը, որը մինչեւ տարեվերջ պետք է քննարկի ներկայացված նախագիծը եւ համապատասխան առաջարկություններով վերադարձնի կառավարությանը, ապա վերջինիս լրամշակումներից հետո ընդունի այն։
Նշենք, որ այնտեղ, ինչպես եւ վերջին տարիներին, կարեւոր տեղ է զբաղեցնում սոցիալական բաղադրիչը։
Ընդհանուր առմամբ ՀՀ 2016 թ. համախմբված բյուջեն կկազմի՝ ա. եկամուտների գծով՝ 1,219.5 մլրդ դրամ, բ. ծախսերի գծով՝ 1,411.9 մլրդ դրամ, գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 192.4 մլրդ դրամ։
|