ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 03.11.2024, 04:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 28
                       
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26—28—ը ծրագրել են հանդիպումներ ունենալ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։
Երեկ Երեւանում ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներից առաջ լրագրողներին այս մասին իրազեկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա հանդիպումներից ՄԽ համանախագահները։
«Առաջին ու ամենակարեւոր հարցը, որ մենք բարձրացնելու ենք Երեւանում եւ Բաքվում, հայ—ադրբեջանական սահմանին բռնությունների եւ լարվածությունների աճն է։ Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործման փաստով։ Այս զենքը օգտագործում են երկու կողմերն էլ, եւ մենք շատ մտահոգված ենք, որ դա հանգեցնում է բռնությունների ու լարվածության ավելացմանը եւ քաղաքացիական կյանքեր է խլում»,–նշել է նա։
Ամերիկացի համանախագահն ավելացրել է, որ համանախագահների ուղերձը թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում այն է լինելու, որ պետք է հարգվի հրադադարը եւ թուլացվի լարվածությունը։ Միայն լարվածությունը մեղմելով է հնարավոր հասնել պատերազմի ավարտին։
Այցի երկրորդ նպատակն է կողմերի հետ քննարկել հակամարտության համընդգրկուն լուծում ապահովելու խնդիրը։ Միջնորդները երեք մայրաքաղաքներում էլ կքննարկեն այն տարրերն ու սկզբունքները, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքական ուժերը պատրաստվում են հանրաքվեին

Դեկտեմբերի 6—ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները եւ տեղամասային կենտրոնները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը։
Ըստ այդմ, հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի։
Իսկ մինչեւ հանրաքվեն «այո»—ի ճամբարում գտնվող ուժերը շարունակելու են «համոզել» մարդկանց «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին։
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ՀՀԿ—ն մարզային հանդիպումներ է անցկացնելու,–այդ մասին երեկ, ԱԺ—ում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «այո»—ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը։–Դժվար է ասել, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի։ Ըստ տարածքների մենք կկողմնորոշվենք»։
Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, Կարապետյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այո, կհաջողվի»։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024