Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 22
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին շուրջ մեկուկես ամիս ժամանակ է մնացել, եւ «այո»—ի կողմնակիցները ջանում են այս ընթացքում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների դրական կողմերը, որպեսզի ՀՀ քաղաքացիները որոշում կայացնելիս իմանան, թե ինչ է տալու իրենց նոր Սահմանադրությունը։
«Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագիծը կարող է դառնալ վաղվա Հայաստանի առաջընթացի բացառիկ գրավականը»,–լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը։ Նա չի համաձայնել ընդդիմադիրների այն տեսակետին, թե սահմանադրական փոփոխությունները միտված են իշխանությունների վերարտադրությանը. «Այս իրավիճակում, երբ գործող նախագահը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ պաշտոնի չի հավակնում, իսկ բարեփոխումներից հետո պայքարն ընթանալու է միայն կուսակցությունների միջեւ, իշխանությունների վերարտադրության մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Ցանկանում եմ նշել նաեւ այն հանգամանքը, որ վերարտադրության համար շատ ավելի հեշտ ու պրակտիկ է գործող համակարգը»։
Շիրակ Թորոսյանը կարեւորում է այն, որ սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծով բարձրանում է ընդդիմության դերը. «Բարեփոխումներից հետո Ազգային ժողովի փոխնախագահներից մեկին առաջադրելու է ընդդիմությունը։ Ընդդիմությունը լուրջ հնարավորություններ է ստանում կարեւոր որոշումների վրա ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ պետական կարեւոր պաշտոնների նշանակման հարցում։ Բոլոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ Այս մասին «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն, ակնկալիքներին ու հետագա քայլերին։
«Դեռեւս տարեսկզբին մասնագիտական քննարկումներ էին ընթանում ԵՄ համապատասխան կառույցների հետ՝ նպատակ ունենալով ուրվագծել համագործակցության շրջանակը, որն առկա պայմաններում երկուստեք հնարավոր է համարվում ներառել ստորագրվելիք պայմանագրի մեջ»,—ասել է փոխնախարարը։
Քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու, եւ նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել։
«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից զատ կար նաեւ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը։ Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն եւ լայն պահել համագործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին։ Ոլորտային համագործակցություն է լինելու 28 ուղղություններով, որը ոլորտ չկա, որ ենթակա է դուրս մղման»,—ասել է Գարեգին Մելքոնյանը։
Նա մանրամասնել է, որ նոր ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին։ Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը։ Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան—Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։
Համագումարի օրակարգի շրջանակներում ԵԺԿ նախագահի ընտրություններն են, կուսակցության նոր ծրագրի, ինչպես նաեւ կանոնադրության փոփոխությունների քննարկումն ու հաստատումը։ Հոկտեմբերի 21—22—ը համագումարի պատվիրակների ուշադրության կենտրոնում են համաեվրոպական նշանակության հարցերը, նաեւ՝ փախստականների խնդիրները, տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները։ Անդրադարձ կլինի եվրոպական հարեւանության խնդիրներին, արեւելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին։
Հանրապետության նախագահը համագումարում հանդես է եկել ելույթով. «Հարգելի՛ գործընկերներ,
Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԺԿ նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին այս համագումարին մասնակցելու հրավերն ուղարկելու համար։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|