ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 17.11.2019, 12:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 22 » Ոլորտային համագործակցություն 28 ուղղությունով /ԵՄ—ի հետ ստորագրվելիք նոր համաձայնագրում տարիֆային մասը չի լինի/
09:34
Ոլորտային համագործակցություն 28 ուղղությունով /ԵՄ—ի հետ ստորագրվելիք նոր համաձայնագրում տարիֆային մասը չի լինի/

Հայաստանի եւ ԵՄ միջեւ իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու։ Այս մասին «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ—ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն, ակնկալիքներին ու հետագա քայլերին։
«Դեռեւս տարեսկզբին մասնագիտական քննարկումներ էին ընթանում ԵՄ համապատասխան կառույցների հետ՝ նպատակ ունենալով ուրվագծել համագործակցության շրջանակը, որն առկա պայմաններում երկուստեք հնարավոր է համարվում ներառել ստորագրվելիք պայմանագրի մեջ»,—ասել է փոխնախարարը։
Քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու, եւ նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել։
«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից զատ կար նաեւ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը։ Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն եւ լայն պահել համագործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին։ Ոլորտային համագործակցություն է լինելու 28 ուղղություններով, որը ոլորտ չկա, որ ենթակա է դուրս մղման»,—ասել է Գարեգին Մելքոնյանը։
Նա մանրամասնել է, որ նոր ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային մասը, որը ենթադրում էր փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում։
«Այդ մասը հնարավոր չի լինի կիրառել։ Ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրում նախատեսված մնացած հարցերը՝ մտավոր սեփականության պաշտպանություն, որակի ենթակառուցվածք, թափանցիկություն, մրցակցություն, մաքսային կարգավորման հարցեր եւ այլն, ներառվելու են, սակայն այստեղ փոփոխություններ կարող են լինել»,—նշել է փոխնախարարը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը համապատասխան դասեր քաղել են անցյալի սխալներից, եւ նոր իրավիճակում նոր համաձայնագրի կնքման ժամանակ մոտեցումներն ու հարցերն այլ կլինեն։ Ըստ նրա՝ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա քաղաքական բաղադրիչը կարելի է միանգամից ներառել եւ ստորագրել, քանի որ Հայաստանն անգամ ԵԱՏՄ—ին անդամակցելուց հետո էլ հաստատել է, որ պատրաստ է ստորագրել համաձայնագրի քաղաքական բաղադրիչը։
«Ինչ վերաբերում է տնտեսական բլոկին, ապա այդտեղ էլ է քաղաքական կամք պետք, քանի որ շատ հարցեր համաձայնեցված են նաեւ այս ոլորտում, եւ մի շարք խնդիրներ համապատասխանեցնելուց հետո կարելի է ստորագրել փաստաթուղթը»,–ասել է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ կարիք չկա սպասել ԱԼԳ հաջորդ գագաթնաժողովին եւ առանց շքեղ ու ամպագորգոռ արարողության ստորագրել այն։
Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն ասել է, որ Լյուքսեմբուրգում ՀՀ—ԵՄ նոր համաձայնագրի համար մանդատի տրամադրումը նոր մեկնարկ է, բայց հայտնի չէ, թե բանակցությունների ավարտին ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կլինի։
«Քաղաքական բաղադրիչի առումով բանակցելու նոր բան չկա, կարելի է որոշակի շտկումներ մտցնել, ադապտացնել ներկա իրավիճակին եւ ստորագրել։ Քաղաքական ոլորտում խնդիրներ չկան, սակայն տնտեսական առումով հնարավորությունները սահմանափակ են։ Իրավական առումով սեփական տարիֆային քաղաքականություն չենք կարող սահմանել, քանի որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ պետություն է»,–նշել է Ղազինյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը կարողանա «եւ—եւ»—ի քաղաքականության շարունակությունն ապահովել, ապա դա շատ լավ կլինի մեր երկրի համար։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 203 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019