ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 7 » Տեղի ունենալիք հանրաքվեն՝ համաժողովրդական գնահատական /Սահմանադրական բարեփոխումների ընթացքը դրական է գնահատվել/
09:15
Տեղի ունենալիք հանրաքվեն՝ համաժողովրդական գնահատական /Սահմանադրական բարեփոխումների ընթացքը դրական է գնահատվել/

Երեկ տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի ու Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատել պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանի ընթացքում։ Նա շնորհակալ է պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանին՝ վեհաժողովում իր կատարած աշխատանքի համար։ Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ այդ մասին ասել է. «Այն օրից, երբ ես սկսել եմ աշխատանքը հայաստանյան պատվիրակության կազմում, կարեւորել եմ մեր պատվիրակության միասնականությունը, որովհետեւ այնտեղ մենք ունենք պետական ազգային շահերի հետ առնչվող խնդիրներ։ Այդ խնդիրների առնչությամբ մեզանից յուրաքանչյուրի ջանքերն ու արած աշխատանքը ես կարեւորում եմ»։ Նա ընդգծել է, որ պատվիրակության անդամներից որեւէ մեկին պակաս կամ ավելի հայրենասեր չի համարում. «Ես նրանցից յուրաքանչյուրին համարում եմ Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի։ Ես շնորհակալ եմ նաեւ Արմեն Ռուստամյանին՝ իր երկարամյա աշխատանքի համար, շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին, Վահան Բաբայանին, Նաիրա Կարապետյանին։ Ես գտնում եմ, որ մենք մեր առջեւ դրված առաջադրանքները միասին ենք կատարելու»։
Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում թեպետ Հայաստանին ուղղակիորեն առնչվող զեկույցներ չեն եղել, սակայն պատվիրակությունն ակտիվ եւ լարված աշխատել է։ Պատվիրակությունը ներգրավված է եղել ԵԽԽՎ մշտական հանձնաժողովների ընթացիկ աշխատանքներում։ Տիկին Նաղդալյանը նշել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը, պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, ամփոփիչ գնահատական է՝ կապված սահմանադրական բարեփոխումների դրական ընթացքի հետ։ ԱԺ փոխնախագահը հայտարարության մեջ առանձնակի կարեւորել է այն շեշտադրումը, որով ԵԽԽՎ—ն ամրագրում է, որ տեղի ունենալիք հանրաքվեն համաժողովրդական գնահատականն է լինելու եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ անելու հնարավորը, որ այն անցնի միջազգային չափորոշիչներին համապատասխան, եւ ժողովուրդը կարողանա իր որոշումը կայացնել։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նշված զեկույցում առկա մտահոգություններին, որոնք վերաբերում են քաղաքական բեւեռացվածությանը, ապա տիկին Նաղդալյանը նշել է, որ չենք կարող ակնկալել, որ Հայաստանի մասին զեկույց լինի առանց մտահոգության կետի. «Քաղաքական համակարգի բեւեռացվածության խնդիրը մտահոգում է նաեւ մեզ, մենք էլ ենք այն բարձրաձայնում։ Բայց նաեւ՝ քաղաքական բեւեռների առկայությունը վկայում է ժողովրդավարության առկայության մասին»։
Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ վեհաժողովի մյուս հանձնաժողովներում իրականացված աշխատանքին։ «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով փաստաթղթի զեկուցող Ռոբերտ Ուոլտերը քաղաքական հանձնաժողովում կրկին ներկայացրել է տեղեկատվություն զեկույցի ընթացքի վերաբերյալ։ Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ թե՛ այս զեկույցի, թե՛ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասով նույն ձեռագիրն է գործում՝ ժամանակ ձգել եւ չգնալ ԼՂ իշխանությունների հետ համագործակցության, մինչդեռ հայկական պատվիրակության պահանջն է՝ Լեռնային Ղարաբաղի կամ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցներ պատրաստելուց առաջ զեկուցողը պետք է այցելի այդ երկիր կամ այդ տարածք, շփումներ ունենա ԼՂ իշխանությունների հետ ու փաստահավաք առաքելություն իրականացնի։ «ՀՀ պատվիրակության պահանջը տրամաբանական է եւ մեզ համար կարեւոր է, որ վեհաժողովը համագործակցության գնա ԼՂ—ի հետ»,–նշել է տիկին Նաղդալյանը։
Իսկ թե արդյո՞ք ԼՂՀ իշխանություննեը պետք է ընդառաջեն Ռոբերտ Ուոլթերին զեկույցի շրջանակներում Արցախ այցելելու համար, Նաղդալյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ես Ղարաբաղի իշխանությունների փոխարեն պետք է պատասխանեմ ձեր հարցին։ Մենք հիմա իսկապես Ղարաբաղի իշխանությունների պատասխանին ենք սպասում։ Թե՛ զեկույցի վերնագիրը, թե՛ այդ ընթացքում դրսեւորված պահվածքը չի խոսում այն մասին, որ դա լինելու է անաչառ զեկույց, ի սկզբանե հայտարարվել է»։
Պատվիրակության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ԵԽԽՎ նիստերում եվրոպացի պատվիրակները բազմիցս դժգոհություն են հայտնել եւ նշել, որ Եվրոպայի համար անընդունելի են Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները. «Ես չեմ հիշում, որ ԵԽԽՎ—ում այսպես բարձրաձայն, ուղղակիորեն, անընդհատ ու շատ շեշտադրված հայտարարություններ հնչեն Ադրբեջանում ընթացող զարգացումների առիթով, որոնք գնալով խորանում են»։
Պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն ի հավելումն վերոգրյալի՝ նշել է, որ պատվիրակությունը միացել է երկու առաջարկի։ Դրանցից մեկն առնչվում է ԵԽԽՎ զեկուցողների՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված փաստաթղթին, որը, տիկին Կարապետյանի համոզմամբ, եւս մեկ քայլ է՝ կանխելու «խավիարի» տարածումը Եվրոպայում։ ՀՀ ԱԺ պատվիրակությունը միացել է կատալոնացի պատգամավորի նախաձեռնած փաստաթղթին, որում ամրագրվում է ազգերի ինքնորոշման իրավունքը։
Նաիրա Կարապետյանը նշել է, որ իր ելույթում անդրադարձել է Եվրոպայում առաջացած միգրացիոն ճգնաժամին, այդ գործընթացին Հայաստանի մասնակցությանը, Սիրիայում եւ Իրաքում մեր հայրենակիցների վիճակին։ Այս համատեքստում տիկին Կարապետյանը եվրոպացի գործընկերներին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։
Վահան Բաբայանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը դիվանագիտական հարթակում ըստ արժանվույն հակահարված է տվել հակառակորդներին։ Իր ելույթներում պարոն Բաբայանն անդրադարձել է սահմանային ռեժիմի խախտման դեպքերին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, ՄԻԵԴ ընդունած «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» որոշումներին եւ ուշադրություն հրավիրել ադրբեջանական կողմի իրականությունը խեղաթյուրող շահարկումների վրա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024