ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 16:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 16 » ԵՄ—ն աջակցում է Հայաստանին /Ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում/
15:33
ԵՄ—ն աջակցում է Հայաստանին /Ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում/

Եվրամիությունը աջակցում է Հայաստանին օտարերկրյա ներդրումները խթանելու եւ ներդրումային քաղաքականությունը բարելավելու հարցում։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրումների խթանման եւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ ծրագիրը, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայասատնում ԵՄ պատվիրակությունը եւ ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, որ շահել է ծրագիրն իրականացնելու իրավունքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ավելացնել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ դառնալու ներդրումային քաղաքականության մշակող եւ ներդրումներ խթանող առավել արդյունավետ մարմիններ։
Ծրագիրն ունենալու է երեք բաղադրիչ։ «Առաջին բաղադրիչը հետներդրումային ծառայությունների զարգացումն է, որը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցության, Հայաստանում նրանց ընդլայնվելու եւ օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսությունում ինտեգրելու Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը։
Երկրորդ բաղադրիչը օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության զարգացումն ու ներդրումային միջավայրի բարելավումն է։ Բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ներդրումների տեսլականը, նպատակները եւ թիրախները, ինչպես նաեւ նկարագրել ուղղակի ներդրումներից ակնկալվող ազդեցությունը եւ առավելությունները։
Ծրագրի երրորդ բաղադրիչը ներդրումների խթանումն է եւ ներդրումային քաղաքականության իրականացման աջակցությունն ու առաջմղումը։ 
«Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը եւ աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը՝ բարձրացնելով ներդրումների համար պատասխանատու Հայաստանի զարգացման հիմնադրամի վստահելիությունը»,–եզրափակեց Գարեգին Մելքոնյանը։
ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է հասնել այն բանին, որ ամիսներ հետո Հայաստանը բոլորովին այլ կերպ ներկայանա օտարերկրյա ներդրողներին։ «Օտարերկյա ներդրումների ներգրավման համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր, թափանցիկություն եւ ազատ մրցակցություն։ Սրանք են այն գլխավոր պայմանները, որոնք բերում են օտարերկրյա ներդրումների հոսք։ 
Այս առումով սա շատ հավակնոտ ծրագիր է։ Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այս ծրագիրն իրականացնելու է ֆրանսիական ընկերություն։ Շատ եմ կարեւորում նաեւ այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվում է Հայաստան—Եվրամիություն տնտեսական հարաբերությունների ներկա ակտիվության փուլում»,–շեշտեց դեսպանը՝ հաջողություն մաղթելով ծրագիրն իրականացնող մարմիններին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024