ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 16:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 16 » Հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը
15:33
Հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում երբեւէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձեւավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն եւ պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով։
Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի խորացնելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ հայ—իրանական հարաբերությունների մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացնելու։ Հանրապետության նախագահը այդ համատեքստում մեծապես կարեւորել է պարոն Ջահանգիրիի այցը Հայաստան, որի շրջանակներում կայացած քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, նախագահի համոզմամբ, կարող է երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ դրվել։
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ հանդիպման սկզբում ՀՀ նախագահին փոխանցել իր երկրի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները։ Իրանի նախագահի առաջին տեղակալը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարությունում ունեցած բանակցությունների արդյունքների մասին, նշել, որ այցի օրակարգը բավականին հագեցած է՝ Երեւանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ եւս, որոնք, ըստ նրա, առավել կամրապնդեն բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանի եւ Հայաստանի միջեւ կապերը։ Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Հայաստանը, որպես բարեկամ եւ հարեւան երկիր, իր ուրույն տեղն ունի Իրանի արտաքին հարաբերություններում։ «Հայաստանը մեր դժվարին ժամանակների բարեկամն է եղել եւ շարունակում է մնալ բարեկամ, որի հետ Իրանը պատրաստակամ է զարգացնել ոչ մի սահմանափակում չունեցող հարաբերությունները»,–ասել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը՝ կարեւորելով հատկապես առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
ՀՀ նախագահը եւ Էսհաղ Ջահանգիրին քննարկել են հայ—իրանական փոխգործակցության զարգացման գործում զգալի կարեւորություն ունեցող էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում նախատեսված խոշոր ծրագրերի իրականացման ընթացքն ու փոխշահավետ այլ ոլորտներում նոր նախաձեռնությունների իրագործման հեռանկարը՝ նկատի առնելով ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության ավելի լայն հնարավորությունները։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին՝ կարեւորելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Երկուստեք կարեւորվել է սիրիական ճգնաժամի կարգավորումը երկխոսության, խաղաղ բանակցությունների միջոցով։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է ծայրահեղականության՝ որպես մարդկությանն ուղղված մեծագույն չարիքի դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը, նշելով, որ Հայաստանը պատրաստ է իր համեստ ներդրումն ունենալ այդ գործում՝ խորապես շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունությամբ եւ անվտանգությամբ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024