Գլխավոր էջ » 2015»Հոկտեմբեր»9 » Ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ՍԴ կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցների
14:33
Ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ՍԴ կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցների
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20—ամյակին եւ Սահմանադրական դատարանի 20—ամյակին նվիրված երեւանյան 20—րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին։
«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում։ Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 20—ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը։ Նամականիշի վրա պատկերված են ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաեւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում