ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 19 » Ստորագրվել են պայմանագրեր եւ փաստաթղթեր /ԱՊՀ պետությունների ղեկավարների եւ ԵԱՏ բարձրագույն խորհուրդների նիստերը Ղազախստանում/
10:02
Ստորագրվել են պայմանագրեր եւ փաստաթղթեր /ԱՊՀ պետությունների ղեկավարների եւ ԵԱՏ բարձրագույն խորհուրդների նիստերը Ղազախստանում/

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում նախագահները քննարկել եւ ընդունել են համագործակցության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ստորագրել շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70—ամյակի առիթով հայտարարությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը, Չեռնոբիլի ԱԷԿ—ի վթարի 30—րդ տարելիցի կապակցությամբ դիմումը։
Նիստում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին եւ կարեւորվել այդ ոլորտում փոխգործակցությունը։ ԱՊՀ պետությունների ղեկավարները ստորագրել են իրավապահ ոլորտի, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ուղղությամբ մի շարք միջազգային պայմանագրեր։ Խորհրդի նիստում ընդունվել են նաեւ մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգը, 2016—2020թթ. արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման հարցում համագործակցության ծրագիրը, հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղվող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառվող կազմավորումների ցանկը։
Համագործակցության մասնակից պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացման հարցերը։ Կողմերը որոշել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացնել Թուրքմենստանում՝ այդ երկրի Դաշողուզ քաղաքը հայտարարելով ԱՊՀ—ի 2016թ. մշակութային մայրաքաղաք։
Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2016թ. սեպտեմբերի 16—ին, Ղրղըզստանում։ ԱՊՀ նախագահությունը 2016թ. փոխանցվել է Ղրղըզստանի Հանրապետությանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում երեկ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին։
Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են միության առավել արդիական խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են երրորդ երկրների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ փոխգործակցության կարգը սահմանող մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հաստատել են «2015—2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» եւ «ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել Իսրայելի Պետության հետ սկսել բանակցություններ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ։ Տվյալ որոշումն ընդունվել է համատեղ հետազոտական խմբի զեկույցի արդյունքներով։
Միության պետությունների ղեկավարները հաստատել են ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումն իրականացվելու է ազատականացման պլան—ժամանակացույցի համապատասխան։ Կողմերը հաստատել են նաեւ ԵԱՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները։
Կողմերը քննարկել են կադրային եւ ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ դատարանի գտնվելու պայմանների եւ Ղրղըզստանի Հանրապետությունից դատավորների պաշտոններում նշանակումների հարցը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է նաեւ ԵԱՏՄ—ում նոր անդամների ընդունման եւ անդամակցության դադարեցման Կարգը։
Նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1—ից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սուրենի Սարգսյանին։
Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024