ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 17:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 19 » Բնակչության շահը առաջնային է
10:02
Բնակչության շահը առաջնային է

«Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը 

«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1—ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար»։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման կապակցությամբ արած հայտարարության մեջ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պաշտոնական կայքում, ասված է. «Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30—ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն («ՀԷՑե) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։ «Տաշիր» ընկերությունների խումբը նաեւ ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»—ի կառավարման պարտականությունը։ 
Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարեւորագույն բաղկացուցչի վրա։
«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից են հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը եւ «ՀԷՑ»—ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաեւ համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Նախեւառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում։ Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երեւույթների, կոռումպացված աշխատողների եւ անբարեխիղճ սպառողների դեմ եւ ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաեւ՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»—ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։
3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է եւ չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1—ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։
Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի եւ անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը։
Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար»։
Ի դեպ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն նոր ղեկավար ունի։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասաց ՀԷՑ—ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։ Ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 525 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024